Նարեկ ջան, հրաժարվիր հացադուլի մտքից, խնդրում եմ․․․Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Միայն մեկ հարց՝ չես ամաչո՞ւմ
Էս երկրում արդարադատություն ակնկալել դատաիրավական համակարգից, կնշանակի լինել միամիտ։ Մեր հասարակությունը վաղուց արդարադատություն չի ակնկալում, բայց, այն ինչ 2026-ի հունվարի 9-ին տեղի ունեցավ Ավանի դատարանում գերազանցեց բոլոր անսպասելիությունները եւ միամիտ սպասելիքները։ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը եւս երեք ամսով երկարացվեց։
Դատող դատավորը Նարեկի խոսքից հետո անգամ վախեցավ մեկ ակնթարթ թեթեւ պաուզա տալ, շունչ քաշել, ու, հենց Նարեկը ավարտեց իր խոսքը, դատավորը անմիջապես կարդաց այն, ինչը, ակնհայտ էր՝ պարտավորվել էր կարդալ՝ խափանման միջոցը եւս երեք ամսով երկարացնել։
Նարեկը անմիջապես, ի նշան այս զռռացող անարդարության, տեղում հայտարարեց, թե անժամկետ հացադուլ է հայտարարում։ Չեմ ուզում ասել, թե որքան խրոխտ, դիպուկ, քաղաքական, համարձակ եւ արդարամիտ էր Նարեկի խոսքը, իսկական քաղաքական գործչի, հայ տղամարդու, իր երկրի, հայրենքի համար խիստ մտահոգ մարդու խոսք էր։ Լսեք անմիջական խոսքը, որովհետեւ ոնց էլ ներկայացնեմ, չեմ կարող փոխանցել այն էներգետիկան, որ կար Նարեկի խոսքում։ Կարծում եմ, Նարեկ Սամսոնյանի այս խոսքը պետք է հատուկ լսեն առաջին հերթին էն տղերքը, որ նոր-նոր քաղաքական հայտ են ներկայացնում եւ փորձում են իրենց ուժեղ տղու տեղ դնել, լսեք, սովորեք Նարեկից։
Այսքանը գրեցի, բայց հիմնական ասելիքս այս մասին չէ։
Դատարանի դահլիճում տեսա նարեկի մայրիկին, տեսա նրա ապրումները, տեսա Նարեկի կնոջ հուզմունքը, զուսպ, արժանապատիվ։ Նարեկի մայրն ու կինը հենց այդպիսին պետք է լինեն, ուժեղ կանայք, ուժեղ որդու եւ ամուսնու։ Իսկ Նարեկի անչափահաս երեխաները, այո, կհպարտանան իրենց հայրիկով։
Ես, սովորաբար ոչ նիկոլին եմ դիմում եւ ոչ էլ քպականներից որեւէ մեկին։ Էս դեպքը ուզում եմ բացառություն լինի, որովհետեւ կարծեմ նիկոլը Նարեկին լավ գիտի։
Միայն մեկ հարց՝ չես ամաչո՞ւմ․․․
Ինչ զիբիլ բառ ասես մեյդան ես քցել, ինչ զզվելի բառապաշարով ասես չես խոսում, էս տարիներին չես խոսել, ինչ լկտի ստեր եւ գործեր ասես չեք անում, վիդիտե լի, հետույք բա՞ռից եք խիստ նեղվել, ալեն-մալեններով։
Ինչ ասեմ՝ երկրի մի մասին դարձրել եք հետույքաբնակ,ձեր շարքերում լիքը, ու էս «դատական» ձեւական չգիտեմ ինչերով էս ո՞ւր եք ուզում հասնել․․․
Թուհ ձեզ․․․
Հ․Գ․ Նարեկ ջան, հրաժարվիր հացադուլի մտքից, խնդրում եմ․․․»։











































