18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հարստությունն ու աղքատությունը Աստծո՞ւց է

Չնախանձենք հարուստներին և չարհամարհենք աղքատներին. քանզի թե մեկը, և թե մյուսը լինում են Աստծուց, նաև՝ ոչ Աստծուց: Բայց կասես, թե ասված է. «Հարստությունն ու աղքատությունն Աստծուց է» (Սիրաք 11:14):

Բայց հարցնենք մեզ հակաճառողներին, բոլոր հարստություննե՞րն են Աստծուց, և արդյոք ամեն մի աղքատությո՞ւն է, որ Աստծուց է: Ո՞վ կարող է դա ասել: Քանզի մենք տեսնում ենք, որ շատերն իրենց մեծ հարստությունը հավաքում են հափշտակությամբ, կախարդությամբ և նմանօրինակ այլ միջացներով:

Դե ասա ինձ, կարելի՞ է ասել, որ նման հարստությունը Աստծուց է: Ոչ, ուրեմն որտեղի՞ց է՝ մեղքից: Պոռնիկը պղծում է իր մարմինը և հարստանում, այսպես և գողը՝ ծակելով պատը, հավաքում է անիրավ հարստություն:

Եվ ինչ, արդյո՞ք ամեն մի հարստություն է, որ Աստծուց է: Բայց լսիր, որ լինում է նաև աղքատություն, որ Աստծուց չէ: Մի անժուժկալ պատանի ծախսում է իր հարստությունն անառակ կանանց, կախարդների և նմանօրինակ այլ բաների վրա և դառնում աղքատ, ակնհայտ է, որ սա Աստծուց չէ, այլ՝ սեփական անժուժկալությունից:

Այսպես է նաև, եթե մեկն աղքատանում է պարապությունից, դառնում է կարիքավոր սեփական անմտությունից կամ՝ անելով անօրեն բաներ, պարզ է, որ նման մարդիկ Աստծուց չեն ընկել նման վիճակի մեջ:

ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ