24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ավագ չորեքշաբթի – Օծում և մատնություն.

Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը:

Ավագ չորեքշաբթին պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը, հրեաները Եգիպտոսից դուրս եկան ,

Վկայության խորանը պատրաստվեց , և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին :

Այսօր հիշատակում ենք այն մեղավոր կնոջը, ով թանկագին յուղով օծեց Քրիստոսի գլուխը, որ խորհրդանշում էր Նրա մոտալուտ մահը:

Առաքյալները մեղադրեցին այդ կնոջը` յուղը վատնելու համար.

«Կարելի էր մեծ գնով վաճառել այդ և տալ աղքատներին»:

Հիսուս նրանց ասաց.

«Ինչո՞ւ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա իմ հանդեպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա:

Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով` նա իմ թաղվելը կանխանշեց:

Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց»:

Օծման այդ դեպքին հաջորդեց Հուդայի` Հիսուսին մատնելու վճիռը.

«Այն ժամանակ Տասներկուսից մէկը` Յուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետների մոտ ու ասաց.

«Ի՞նչ կկամենայիք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»:

Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ