24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հարց քահանային. Ինչո՞ւ է եկեղեցին մերժում պայծառատեսներին, որոնք օգնում են մարդկանց իմանալ ապագան.

Ձեր հարցից ենթադրվում է, որ Աստված չար է, քանի որ ծածկում է մեզնից մեր ապագան,

իսկ գուշակը՝ բարի, ով իբր թե բացահայտում է մեր ապագան։

Համոզված եղեք, որ գուշակությունը խաբեություն է, որը հակասում է աստվածաբանական

ճշմարտությանն այն մասով, որ ապագան հայտնի է միայն Աստծուն։

Պատահական չէ, որ մարդուց ծածկված է իր ապագան. նա էությամբ ազատ է և ի վիճակի՝

փոխելու իր ապագան։

Եթե մարդը կանխավ իմանար այն, ինչ լինելու է, ապա կընկալեր իր կյանքը

ճակատագրապաշտորեն, կդադարեր հակառակվել մեղքին և ձգտել լավագույնին։

Նա կկորցներ իր ազատությունը։

Կյանքը ճակատագրապաշտորեն ընկալելով՝ մարդը կապրեր ոչ թե ապագա ինչ–որ բարի

իրադարձությունների հույսով, այլ չհաշտվելով վատ ապագայի հետ` կընկներ հոռետեսության և

հուսահատության գիրկը:

Դրա համար եկեղեցին արգելում է մարդկանց գնալ գուշակների մոտ։

Բացի այդ, գուշակությունը հիմնված է այն համոզման վրա, որ մարդու ապագան կանխորոշված է

և մանրանամասնորեն «ծրագրավորված»,

այսինքն՝ ենթադրում է, որ մարդկային կյանքը ենթակա է ոչ թե Աստծո Կանխագիտությանը,

այլ, որպես կանոն, մարդու նկատմամբ թշնամաբար կամ, մեղմ ասած՝ ոչ բարյացակամ

տրամադրված խորհրդավոր ուժերին։

Դա բերում է մարդու Աստծո հետ անձնական կապի թուլացման և, ի վերջո, խզման,

որը հիմնված է հնազանդության, հավատի և վստահության վրա։

Ապագան իմանալու ձգտումով գերված մարդը, հիմնվելով գուշակության վրա, անկարող է

դառնում աղոթել և սուրբ խորհուրդների կյանքով ապրել,

որի հետևանքով աստիճանաբար ընկնում է դիվական ուժերի ազդեցության տակ։

Բացի այդ, գուշակների օգնությանը դիմող և նրանց հավատացող մարդու մոտ ծագում են վախի,

անօգնականության, հալածվածության և հուսահատության զգացումներ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ