23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երեսունևերրորդ օր ﬔծ պահոց

Մարդասէր Տէ՛ր իմ Յիսուս Քրիստոս, հիմա ողորմութեան աթոռն ես նստած.

ցո՛յց ինձ զողորմութիւնս քո, իսկ արդարութիւնդ՝ իմ ոսոխներուս վրայ,

որոնց դէմ կաղաղակեմ.

«Դատ արա և ողորմէ՛»:

Այս ոսոխները՝ այն թշնաﬕներն են, որ աղօթքն ինծի ծանր բան մը կը ցուցընեն,

և զիս կ’ուզեն հեռացնել աղօթքէ.

բա՛ց ուրեﬓ մտքիս աչքը՝ որ արթննայ, տեսնէ զքեզ յաթոռն նորէաց նստած:

Եթէ ﬔծ իշխանի մ’առջև ելնեմ, և գիտնամ՝ թէ ինչ որ ուզեմ պիտի առնում,

բոլոր օրը սիրով կ’աղաչեմ, չեմ ուզեր անկից բաժնուիլ,

ուրեﬓ որչափ աւելի պէտք է զքեզ սիրով աղաչեմ, որ թագաւոր ես թագաւորաց,

և պատրաստ ես ամէն բարիք տալու՝ ինչ որ ուզեմ աղօթքով։

Անոր համար խնդրեմ տո՛ւր ինծի այսօր վեցերորդ աստիճան աղօթից,

որպէս զի զքեզ պայծառ մտօք տեսնելով՝ այն անուշութիւնը զգամ զոր կը զգան սուրբերը.

անոր կամար, թէպէտ երկրիս վրայ են՝ բայց իբր թէ երկինքն են՝

այնպէս չեն կշտանար աղօթելէն.

իմանամ որ աղօթքով աﬔնակարող Աստուծոյդ առջև կ’ելնեմ, աղօթքով քեզ Արարչիդ հետ

համարձակ կը խօսիմ, դու ալ ինծի հետ կը խօսիս երբեﬓ՝ շնորհք տալով, ﬕտքս լուսաւորելով:

Այս բանիս սատանան նախանձելով թող չտար.

վասն զի ինք թէպէտ հոգեղէն գերազանց ստեղծուած է,

բայց չկրնար առջևդ երևնալ ու խօսիլ, անարգեալ ըլլալով քեզմէ,

իսկ ես հողեղէն տկար ստեղծուած մը բլալով՝ կրնամ աղօթքով իբր որդի

ընտանեբար սիրտս բանալ քեզ Հօր երկնաւորի, անոր համար կը հակառակի, խափանել կը նայի։

Բայց ես քու ստեղծուածդ եմ, Տէ՛ր իմ, և արեամբ քով փրկուած,

ﬕ թողուր զիս այն չարին ձեռքը, այլ որչափ որ անարժան եմ,

արժանի ըրէ զիս այն քաղցրութեան աղօթից:

Ամեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ