23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հիսուս Քրիստոսի` Մեր Աստծո Ծննդյան և Հայտնության ճրագալույցի պատճառը (ըստ Հայսմավուրքի)

Ճրագալույցի օրվա խորհուրդը շատ գեղեցիկ է:

Այն նախատոնակ և կարապետն է պաշտամունքի 8 օրերի` բոլորը միասին Սուրբ Ծննդյան տոնի հետ՝ 9 օր:

Ճրագալույցի օրը` նմանակ է հավիտենության, որ աշխարհի լինելուց առաջ էր:

Տոնախմբության 9 օրերը` օրինակ են հրեշտակների 9 դասերի փառաբանության, որոնք մեզ հետ միասին են տոնում, և մենք` նրանց հետ:

Եվ դարձյալ, տոնի 9 օրերը խորհրդաբար հայտնում են Բանն Աստծո կույսի որովայնում ինը ամիս բնակվելը:

Ճրագալույցի օրվան հաջորդող 8 օրերից 7-ը` նմանակ են այժմյան կյանքի, իսկ 8-րդը` հանդերձյալ երկրի միավորությունն ու անբաժանությունն է:

Այս խորհուրդը ծածկված էր հրեշտակներից և մարդկանցից և հայտնի էր միայն Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն:

Աստված նախապես գիտեր լուսո նախաստեղծ դասապետի (սատանայի) պայծառության խավարման մասին, և կողածին կույսի` Եվայի նրան ունկնդրելը, և Ադամի, չարին հավանություն տալու պատճառով` տիրական փառքը կորցնելը:

Այս ամենն իմանալով` նախքան ժամանակի լինելը առաջագետն Աստված ուներ նաև Իր մարդեղության խորհուրդը, որ պիտի կատարվեր վերջին ժամանակներում:

Եվ նախքան իր կուսածին գալուստը՝ երևաց արդարների առաջ:

Նախ` Աբրահամին, 2 հրեշտակների կերպարանքով:

Ապա բոլոր մարգարեներին` որպես և ասում է.

«Ես տեսիլքներով կգամ և Իմ մարգարեների շնորհիվ զարմանալի տեսողությամբ կհայտնվեմ»:

Հակոբին երևաց երկրից երկինք հաստատված սանդուղքի տեսքով (Ծննդ. 28:12-15):

Տերը` կանգնած սանդուղքի վրա, օրինակ էր խաչի և Խաչյալի, իսկ գոտեմարտելով Հակոբի հետ (Ծննդ. 32:24-32) ցույց տվեց մարդկային բնության հետ Իր միանալը:

Տերը երևաց նաև Մովսեսին մորենու մեջ` որ վառվում էր, բայց չէր այրվում: (Ելք 3:2-6):

Վառվող մորենին` նշանակ էր կուսական արգանդի, որի մեջ իջավ Աստվածային հուրը և վառեց մարմնավոր ճրագը` ի լույս աշխարհի:

Նույնպես և բոլոր մարգարեներին հայտնեց Իր` մարմնով գալստյան մասին:

Այս բաների մասին նախքան Ծննդյան և Հայտնության օրն ենք խորհում:

Իսկ երեկոյան ժամին երգում ենք խորհրդավոր սաղմոսը (Սաղմ. 79) և ընթերցում Ավետարանը` հովիվներին ավետիս տալու հատվածը (Ղուկ. 2:8-20), որ Հովվապետը մեր «եկավ փնտրելու իր կորած ոչխարին»:

Ընթերցում ենք 12 մարգարեությունները` նախաստեղծի (Ադամի) կորուստը պատմելով (Ծննդ. 1:1-3:24):

Այդ պատճառով Քրիստոս ընտրեց Ս. Կույսին` առաջին կնոջ օրինակով և նրանից առավ մարմին` հայտնելով մարգարեների միջոցով Աստծո` մեր բնության մեջ խոնարհվելը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ