«Որբերը». Ֆիլմ` նվիրված 1915 թվականի Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին
1915 թվականի Հայոց Ցեղասպանության ժամանակ աշխարհի խոշորագույն մանկատներից մեկում գտնվում էին 22,000 երեխաներ: Հարյուր տարի անց սարսափելի պատմությունները մնացել են վերապրածների և նրանց ընտանիքի անդամների հիշողությունում:
Այս տարվա ապրիլին լրանում է 1915 թվականի Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը, գրում է interpress.am-ը` The oakland press-ին հղումով:
Ընդգծելով դրա կարևորությունը՝ Maple թատրոնը Բլումֆիլդ Հիլսում ցուցադրում է «Ցեղասպանության որբերը» վավերագրական ֆիլմը:
Ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերն է 4 անգամ Էմմի մրցանակակիր ռեժիսոր Բարեդ Մարոնյանը և Էմիի մրցանակը հաղթած նրա վավերագրական ֆիլմի ստեղծագործական խումբը՝ Armenoid Productions-ը (http://armenoidteam.com/who-we-are/): Ֆիլմի նկարահանմանը Մարոնյանին դրդել է Լոնդոնյան The Independent թերթում 2010 թվականին հրապարակված Ռոբերտ Ֆիսկիի « Living proof of the Armenian Genocide» հոդվածը (http://ind.pn/17lAKM2):
Ֆիլմը ավարտին է հասցվել 3.5 տարվա ընթացքում և արդեն երկու անգամ առաջադրվել է տարածաշրջանային Էմմիին:
«Երբ ես կարդացի այդ հոդվածը ես զարմացա, թե ինչ եմ գտել», – ասել է նա: «Այս պատմությունը տեղի է ունեցել 100 տարի առաջ, և ես զարմացած եմ, որ նման բան կարող էր տեղի ունենալ»:
Ուսումնասիրելով նյութը՝ Մարոնյանը վեր է հանել սկանդինավյան, գերմանական և հայկական արխիվներից փաստեր, վիճակագրություն և նույնիսկ ֆիլմի կադրեր, որոնք նա կարող էր օգտագործել իր ֆիլմում:
Նրա ձեռքն ընկան հազվագյուտ կադրեր գերմանական ազգային արխիվից, որոնք ցուցադրում էին 22.000 որբերին մի դաշտում, և նա այն կարողացավ ընդգրկել իր ֆիլմում: «Դուք կարող եք պատկերացնել իրենց ցավը և թե ինչ էր անցնում իրենց մտքով ու դրանք կապել այն պատմությունների հետ, որոնք լսել էիք փոքրուց», – ասաց Ջոն Զադիկյանը՝ Դետրոյտի շրջանի Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովի անդամը:
Զադիկյանը մեծացել էր՝ լսելով պատմություններ ցեղասպանության մասին իր տատիկից, որը եղել է ցեղասպանություն վերապրած:
Հետազոտությունների և նկարահանման ընթացքում Մարոնյանն ու նրա թիմը այցելել են չորս երկրներ` Հայաստան, Լիբանան, Միացյալ Նահանգներ և Կանադա: Խոսելով գիտնականների հետ և լսելով պատմություններ վերապրածների կամ նրանց ընտանիքների հետ՝ նա սկսեց ձևավորել ֆիլմը:
Իր ուսումնասիրությունների ընթացքում Մարոնյանը շոկ էր վերապրում այն տեղեկություններով, որոնք նա բացահայտում էր: «Դրական առումով առավել ցնցող բաներից էր այն փաստը, որ ամերիկացիները Առաջին աշխարհամարտի ժամանակ 1915-1916 թվականներին գործադրել են հսկայական մարդասիրական ջանքեր՝ հազարավոր հայ որբերին՝ 32,000 հոգի, փրկելու համար»,-ասաց նա:
«Բացասական առումով ցնցողն այն էր, որ դա երբևէ եղած խոշորագույն մանկատունն էր աշխարհում: Պատերազմի ժամանակ 20.000 որբեր տեղավորվել էին այստեղ մեկ համալիրում և 75 բարակներում, որոնք վերածվել էին որբանոցի», – ասաց նա: «Ցեղասպանության որբերը» ֆիլմից բացի, այժմ Մարոնյանը նկարահանում է «1915 թվականի կանայք» ֆիլմը, որը կենտրոնանում է այդ ժամանակների կանանց վրա:
Նվիրատվությունները կընդունվեն ֆիլմի ցուցադրման ժամանակ:«1915 թվականի կանայք» ֆիլմի թրեյլերը կցուցադրվի Մարոնյանի ելույթից հետո իր ֆիլմի կայացման մասին: «Իմ սեփական տատիկը եղել է մանկատանը», – ասել է Զատիկյանը: «1915 թվականի կանայք» ֆիլմը պատմում է, թե ինչպես ցեղասպանությունը վերապրեցին կանայք»:
Մարոնյանի նպատակն էր ստեղծել ֆիլմը այս ապրիլին հարյուրամյակի առիթով, սակայն ֆինանսավորման խնդիրների պատճառով նա վերանայեց վերջնաժամկետը և հույս ունի, որ կվերջացնի ֆիլմը 2015 թվականի ընթացքում: «Դետրոյտի համայնքը մեծ աջակցություն է ցուցաբերել իմ առաջին ֆիլմին, և մենք հույս ունենք, որ կունենանք հաջող դրամահավաք «1915 թվականի կանայք» ֆիլմի համար ևս»:
Աղբյուր` interpress.am