23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անցորդի վրա հարձակված խուլիգանը

– Պատկերացրու,- մի օր ասաց հայր Պորֆիրիոսը,- որ հանգիստ քայլում ես փողոցում, և մի ուրիշ մարդ էլ է հանգիստ գնում իր գործերով։ Մեկ էլ հանկարծ դանակը ձեռքին մի խուլիգան է դուրս թռչում նրբանցքից, հարձակվում այդ մարդու վրա, սկսում ծեծել նրան, մազերից քաշել ու, վերջապես, թողնում է նրան մայթին ընկած՝ արնաքամ լինելու։ Այդ տեսարանից կզայրանա՞ս այդ վիրավոր մարդու վրա, թե՞ կխղճաս նրան։

Հայր Պորֆիրիոսի հարցն ինձ փակուղի մտցրեց, և ես էլ իմ հերթին հարցրի նրան․

– Ինչպե՞ս կարելի է զայրանալ վիրավոր մերձավորի վրա, որը դարձել է խուլիգանի զոհը։ Նման միտք անգամ չի անցնում գլխովս։ Իհարկե, կխղճամ նրան ու կփորձեմ օգնել ինչով որ կարող եմ։

– Դե ուրեմն,- շարունակեց հայր սուրբը,- յուրաքանչյուր մարդ, որ վիրավորում, վնասում է քեզ, զրպարտում, այս կամ այն կերպ անարդարացիորեն է վարվում քեզ հետ, քո մերձավորն է, որ ընկել է չարագործի՝ սատանայի ձեռքը։

Ո՞րն է ճիշտ։ Ի՞նչ պիտի անես, եթե որևէ մեկը զրպարտում է քեզ։

Դու պետք է տխրես նրա համար, ցավ ապրես, խղճաս նրան և ջերմեռանդորեն աղոթես Աստծուն, որ Նա, մի կողմից, զորացնի քեզ փորձության այդ դժվարին ժամին, իսկ մյուս կողմից՝ ողորմի քո եղբորը, որը դարձել է չարանենգ բանսարկուի զոհը։

Աստված կօգնի և՛ քեզ, և՛ քեզ նեղացնողին։ Որովհետև եթե այդպես չվարվես, այլ ընդհակառակը, զայրանաս եղբորդ վրա, հակահարձակ լինես, ապա սատանան, որ նստած է նրա վզին, կթռչի քեզ վրա ու պար կբռնի երկուսիդ վրա էլ։

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ