20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Ֆրանկֆուրտեր ալգեմայնե” թերթն անդրադարձել է Սրբոց Նահատակաց եկեղեցու ոչնչացմանը

Սեպտեմբերի 24-ի համարում “Ֆրանկֆուրտեր ալգեմայնե” թերթն անդրադարձել է Սրբոց Նահատակաց եկեղեցու ոչնչացմանը

Երկրորդ ոչնչացում

Հայերի համար սիրիական Դեյր էլ Զոր քաղաքը նույն նշանակությունն ունի, ինչ հրեաների համար Օսվենցիմը: 1915-16թթ. Եփրատ գետի երկայնքով, հարյուր հազարավոր հայեր, որոնք ըստ երիտթուրքերի պաշտոնական ձևակերպման Թուրքիայից “տեղահանվել” և փրկվել էին, իրականում բաց համակենտրոնացման ճամբարում սպանվել կամ սովի են մատնվել: “Ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող եկեղեցին” վկայում էր հայոց պատմության դժնդակ էջերի մասին: Եկեղեցին ոգեկոչման վայր էր, թանգարան և այն ժամանակ սպանված անթիվ հայերի աճյունների վերջին հանգրվան:

Եկեղեցին հուշակոթող էր, որովհետև այն այլևս գոյություն չունի: “Իսլամական պետության” բարբարոսներն այն պայթեցրել են: Հայաստանի Հանրապետության Նախագահը և արտաքին գործերի նախարարը խստորեն դատապարտել են  այս բարբարոսական գործողությունը: Հայ ժողովրդի ամենակարևոր հուշակոթողներից մեկը գետնին է հավասարեցվել: Ջիհադիստները հարգանք չեն
ցուցաբերում ոչ միայն քրիստոնեական սրբավայրերի նկատմամբ, վերջերս Մոսուլում նրանք պայթեցրել են մահմեդական միստիկների` սուֆիների կողմից պաշտվող Հովնան մարգարեի տապանաքարը, այնուհետև` եզդիների սրբատեղիները:

Դեռևս ապրիլին “Իսլամական պետությունը” գրավել էր Քեսաբ քաղաքը և ավերել այն: Այն գտնվում է առասպելական Մուսա լեռից հարավ` Թուրքիայի սահմանին. որտեղ մեծամասամբ Ցեղասպանությունից փրկված հայեր էին ապրում: Սակայն Դեյր Էլ Զորի եկեղեցու պայթեցումը հայերի համար անհամեմատ ավելի ցավոտ է: Ամեն տարի ապրիլի 24-ին այնտեղ հավաքվում են հայեր աշխարհի տարբեր անկյուններից` ոգեկոչելու Ցեղասպանության օրը:  Հաջորդ տարի երբ նշվելու է Ցեղասպանության 100-ամյակը, Դեյր Էլ Զորում  այն այլևս չի ոգեկոչվի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ