25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Կունենա՞նք այդքան քաջություն հանդիպելու Քրիստոսին

«Աստված Իր Որդուն աշխարհ ուղարկեց ոչ թե նրա համար, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի փրկի աշխարհը» (Հովհաննես 3:17)

Միածին Որդին չեկավ դատելու, այլ՝ Աստծո սերը բացահայտելու։ Սակայն միևնույն ժամանակ Քրիստոսի գալուստը նաև դատաստան է, ամեն հանդիպում Քրիստոսի հետ ենթադրում է դատաստան, քանի որ Նա Լույս է և լուսավորում է ամենակարևորը՝ մարդկանց սրտերը։

Քանի այդ Լույսը չկար, ամեն բան կարծես լավ էր. կարելի էր ասել՝ ես հավատում եմ Աստծուն, բայց ապրել այնպես, ինչպես կստացվի, ինչպես հարմար է մեզ։ 
Իսկ որտեղ կա Լույսն, այնտեղ կեղծիքը նահանջում է։ Հենց սա է պատճառը, որ մարդիկս դժվարանում ենք ընդնունել Քրիստոսին։

Մի կողմից այդ Լույսը կանք է և ուրախություն, իսկ մյուս կողմից՝ կեղծիքի բացահայտում։ Հարցն այն է, թե մենք կունենա՞նք այդքան քաջություն հանդիպելու Քրիստոսին՝ հրաժարվելով ստից և ապրելով Լույսի մեջ։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ