27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 17, 2023

Վերջին տարիներին Հայաստանը կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար. Նիկոլ Փաշինյան

Ժողովրդավարական Հայաստանն անցնում է ծանր փորձությունների միջով, Եվրախորհրդարանի լիագումար նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, թե շատերն ասում են, որ Հայաստանն այսօր տառապում է ժողովրդավարության պատճառով, բայց, ըստ նրա, վերջին տարիներին Հայաստանը կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար։ Վարչապետը հայտարարեց, թե երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածքի խորքը, […]

Արցախը պետք է պահպանել «պետություն՝ առանց տարածքի» մոդելով. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն առաջարկներ է ներկայացրել

POSTNIKOL. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 10-րդ) Արցախի Հանրապետության գոյությունը չպետք է ավարտվի 2024թ. հունվարի 1-ին: Կարելի է և պետք է վիճել, քննարկել, որոշել այս բանաձևը կյանքի կոչելու ուղիների, մոդելների և հնարավորությունների շուրջ: Սակայն ակնհայտ է, որ Արցախի հայկականության վերականգնման հեռանկարը ռեալ պահելու համար իմպերատիվ պահանջ է արցախահայության կազմակերպումը և գոյության շարունակությունը՝ որպես քաղաքական […]

Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել

Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտարարել է, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ «հանցագործություններին»։ «Այնտեղ ապրող ադրբեջանցիները ինձ մտերիմ էին, ես բոլորին ճանաչում էի։ Կռվի ժամանակ ես ոչ մի գործողության չեմ մասնակցել»,- ասել է նա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքվում սկսվել է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը: 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն […]

Գևորգ Ալթունյանը երկու ամսով կալանավորվել է

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Գոռ Սաղոյանը։ Նա նշել է, որ վերաքննիչը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և 2 ամիս կալանք սահմանել։ Ալթունյանը մեղադրվում է ՊՆ գնումների փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ […]

Ի՞նչ պայմաններում է ստորագրվել Արցախի գոյությունը դադարեցնելու հրամանագիրը. «Հրապարակ»

«Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ գործընթաց է սկսում նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը չեղարկելու դեմ, նրա հայտարարությունների հիմքով քրեական գործ է հարուցվել` զինվորական պաշտոնեական անփութության եւ «մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու» հոդվածներով։ Մեղադրյալներ այս պահին չկան: ՀՀ իշխանություններն այս գործը սրի պես կախած կպահեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գլխին, որպեսզի որեւէ մեկի մտքով […]

ԱԺ-ն ՔՊ-ականների համար դարձել է զբոսանքի, աշխարհ տեսնելու հնարավորություն. «Ժողովուրդ»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին հոկտեմբերի 11-13-ը գործուղել է Բեռլին՝ Դրեզդեն։ Բեռլին գործուղվել են Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Նարեկ Գրիգորյանը, Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի փորձագետ Հայկազ Նասիրբաբյանը (հոկտեմբերի 10-14-ը), ինչպես նաեւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի […]

Ինչու՞ հումանիտար միջանցք չէին գործարկում Արցախի 9-ամսյա շրջափակման ժամանակ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Եվրահանձնաժողովը հայտարարել է «ԵՄ հումանիտար օդային կամուրջ» գործողության մեկնարկի մասին՝ Գազա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։ Ես, իհարկե, դեմ չեմ Գազայի խաղաղ բնակիչների մարդասիրական իրավունքների պաշտպանությանը և այն, ինչը տեղի է ունենում վերջին օրերին, պարզապես մարդկային ողբերգություն է` երկուստեք հարյուրավոր զոհեր կանանց և երեխաների շրջանում: Բայց ինչու՞ […]

Համերգի համար պետբյուջեից հատկացված գումարները փաստացի ծախսվել են. «Փաստ»

«Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչության՝ լայնածավալ ագրեսիայի և արցախցիների բռնի տեղահանման հետ կապված՝ որոշում էր կայացվել հետաձգել Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը: Ընդ որում, որոշման հետ կապված տեղեկությունները տարբեր էին. ըստ պաշտոնական վարկածի, հետաձգման նախաձեռնությունը կառավարությանն է, որոշ տեղեկություններով՝ հենց Snoop Dogg-ինն ու համերգի կազմակերպիչներինը: Սակայն այստեղ ոչ պակաս ուշագրավ է, որ փաստացի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի