26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 6, 2023

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի ուղղությամբ. Հայկական կողմը կորուստներ չունի

Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 17:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

«Կա նաև լավ նորություն՝ դհոլչի Գոռիկի ֆեյքի գործն անհամ է, լինի դա դատախազությունում, թե քննչականում». Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, որ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ կարկատանը քրեական գործ անվանելն ամոթ էր` ակնհայտ էր: Այդ կարկատանի դատախազի միակ ֆունկցիան մնացել էր Հ1-ի ռեպորտաժներին նյութ տալը: Բայց ինձ համար տարօրինակ է, որ աշխատանքից ազատման պատճառներ են փնտրվում: Ինձ առհասարակ չի հետաքրքրում Նիկոլի ստրուկ ծառաների ներկան: Բայց անհերքելի է, որ […]

Չնեղվեք սրանցից. լավ է լինելու. Հայաստանում լինելու են լուրջ փոփոխություններ. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է. «Էսպես չի մնալու։ Հայաստանում լինելու են լուրջ փոփոխություններ, և մենք վստահաբար ունենք ազգային-առաջադիմական ռեսուրս՝ պետություն պահելու, հայկական Արցախ պահելու, արժանապատվություն պահելու, թուրքի, ադրբեջանցու և մնացած բոլորի հետ դժվար բանակցելու, լուծումներ գտնելու, բայց ոչ՝ նվաստանալու և մեզ սպանողներին զվարճացնելու։ Այսօրվա կառավարման պաթոլոգիան և ներազգային «եվնուխության» հոգեվիճակը վերջանալու են։ […]

Վստահ եմ, որ Ադրբեջանը պետք է հետ գնա այնտեղ, որտեղից առաջ է եկել. Սյունիքի մարզպետ

Վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չունենք արձանագրված, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ «Երկու կողմից էլ մերթընդմերթ ինժեներական աշխատանքներ իրականացվում են», – ասաց մարզպետը։ Լրագրողների հարցին, թե ինչ պետք է անեն Տեղ գյուղի այն բնակիչները, ովքեր կորցրել են իրենց վարելահողերը՝ նա պատասխանեց․ «Այն տարածքները, որտեղ այսօր գյուղացին չի կարող մուտք գործել, այս […]

Հունիսի 7-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 7-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։ ԹԵՄԱ՝ Արցախի շրջափակումը․ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը․ ԱԽՔ հարցազրույցը․ Խաղաղության դարաշրջանն ու նոր պատերազմի ռիսկերը։

«Այն, ինչ այժմ կատարվում է մեզ հետ, խորը մշակված դավադրություն է». Վազգեն Մանուկյանը կոչով դիմել է ուժային կառույցներին

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը կոչ-հայտարարությամբ է հանդես եկել։ «Այն, ինչ այժմ կատարվում է մեզ հետ, խորը մշակված դավադրություն է՝ ուղղված մեր ժողովրդի դեմ։ Այդ դավադրությունը կազմակերպելիս օգտագործել են մեր ժողովրդի` արդար երկրում և խաղաղ պայմաններում ապրելու բնական ցանկությունը։ Իրականում «խաղաղության» այն պայմանագիրը, որի անհրաժեշտության մասին գոռգոռում են բազմաթիվ արտաքին ուժեր, ամենակործանարար հարվածն է լինելու […]

ՔՊ-ականներն անհամբեր սպասում էին Արարատ Միրզոյանի խորհրդարան գալուն, որպեսզի նրանից «վրեժ» լուծեն. «Ժողովուրդ»

Ժողովուրդ օրաթերթ»-ի տեղեկությունները հաստատվում են.ինչպես գրել էինք՝ ՔՊ-ականներն անհամբեր սպասում էին Արարատ Միրզոյանի խորհրդարան գալուն, որպեսզի նրանից «վրեժ» լուծեն այն բանի համար, որ վերջինս օրենսդիրից գործադիր տեղափոխվելուց հետո սառեցրել է հարաբերությունները խմբակցության իր թիմակիցների հետ: Իշխանական մեր աղբյուրները փոխանցեցին, որ Արարատ Միրզոյանի եւ ՔՊ-ականների հանդիպումն ԱԺ-ում բավականին լարված է անցել: Նախ, «Ժողովուրդ» օրաթերթը ֆիքսեց, որ […]

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊԲ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել’ հայտարարելով Ասկերանի, Մարտունու և Քարվաճառի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։ Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ-ն, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի