«Կա նաև լավ նորություն՝ դհոլչի Գոռիկի ֆեյքի գործն անհամ է, լինի դա դատախազությունում, թե քննչականում». Աննա Մկրտչյան
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, որ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ կարկատանը քրեական գործ անվանելն ամոթ էր` ակնհայտ էր: Այդ կարկատանի դատախազի միակ ֆունկցիան մնացել էր Հ1-ի ռեպորտաժներին նյութ տալը:
Բայց ինձ համար տարօրինակ է, որ աշխատանքից ազատման պատճառներ են փնտրվում: Ինձ առհասարակ չի հետաքրքրում Նիկոլի ստրուկ ծառաների ներկան: Բայց անհերքելի է, որ դավաճան Նիկոլը սիրում է օգտագործվելուն պատրաստ կարգավիճակ ունեցողներին, բայց օգտագործվածներին այլևս իրեն բեռ լինել չի թողնի: Սա էլ որերրորդ օրինակ է, որ ապացուցում է վերոգրյալը միայն դատախազական համակարգում` ամենավառն, իհարկե, դհոլի սիրահար դհոլչի դատախազն էր: Ու սրանց այն աստիճան են մաշեցրել, որ անգամ սրանց ունենած ինֆորմացիան բանի պետք չէ ու Նիկոլի համար վտանգավոր չէ: Դրա համար էլ գլուխները կախ, խոնարհ, «իրենց դիմումի համաձայն» են շպրտվում:
Չգիտեմ՝ այլևս ինչ բառով կամ եզրույթով նկարագրեմ ողբերգության այն աստիճանը, որ այսօր ապրում է Հայաստանի իրավապահ համակարգը:
Եվ խնդրում եմ ինձ չհիմնավորել այս ամենը մեզ կամ հասարակությանը շեղելու Նիկոլի «սուրբ» գործով: Իսկ կարո՞ղ է մեկ անգամ փորձենք իսկականից շեղվել ինչ-որ «շեղող» թեմայի վրա ու գոնե այդտեղ ցույց տանք իրենց քայլերին արժանի ու իրական վերաբերմունք, վրդովմունք:
Հ.Գ. Կա նաև լավ նորություն դհոլչիի Գոռիկի ֆեյքի գործն անհամ է, լինի դա դատախազությունում, թե քննչականում»: