16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 22, 2022

Գալուստ Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում

Գալուստ Սահակյանի ընտանիքը շնորհակալություն է հայտնում հազարավոր ցավակցական և հիշատակի խոսքերի համար և տեղակացնում, որ ականավոր պետական, քաղաքական գործչի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ից, Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:30-13:00, նույն վայրում, իսկ հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի Սպանդարյան գերեզմանատանը:

Ու՞մ եք դուք պետք, այ մեխի գլուխներ… եկար, ու հարամեցիր, տականք…Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   ««Ռուսաստանը չի կատարում ստանձնած պարտավորությունը»․ նիկոլ Այ դավաճան կապիտուլյանտ, բա դու՛, իբրև երկրի կառավարիչ և գերագույն գլխավոր հրամանատար, ինչի՞ չես կատարում քո վրա դրված լիազորությունները, հը՞:   Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս նախկին իշխանությունների, 30 տարի, իր ստանձնած պարտավորությունը կատարում էր փայլուն՝ ապահովելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխիքը. եկար, […]

Լուլուն նոր բնակարան է գնել

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, Արաբկիր համայնքում, շուրջ 120.000 ԱՄՆ դոլարով բնակարան է ձեռք բերել:Հրապարակի տեղեկություններով, բնակարանը գտնվում է Երազ բնակելի թաղամասում: Հիշեցնենք, որ հեռուստահաղորդավարը 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքով ընտրվել էր ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, ապա 2021 թվականին՝ ՔՊ ցուցակով։

Սեփական պետության շահեր դավաճանողը դաշնակցին մի րոպեում կդավաճանի. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ռուս դաշնակիցներ ,Նիկոլը ոչ մի լավություն անպատասխան չի թողնում։ Դուք էիք ասում՝ он – не предатель. Դե հիմա վայելեք «не предатель» Փաշինյանի հավատարմության պտուղները։ Նա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ձայն ձայնի տված հանդես է գալիս ռուս խաղաղապահների դեմ ՝ ջանք չխնայելով նրանց հեռացնել տարածաշրջանից։ […]

Միրզոյանը հրաժարվել է դեկտեմբերի 23-ին Մոսկվայում հանդիպել Բայրամովի հետ. ՌԴ ԱԳՆ

Երևանը հրաժարվել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն ։ Նշվում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Ափսոսանք է հայտնել դեկտեմբերի 23 – ին Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու Երևանի որոշման կապակցությամբ», – ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։

Հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը

Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ […]

Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելն անհրաժեշտություն է. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը քննարկել են իրավիճակը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում, որը սրվել է Լաչինի միջանցքի արգելափակման և տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով։ Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովման վերաբերյալ եռակողմ […]

Ադրբեջանցիներն այսօր ՌԴ-ին հիշեցրեցին, որ միջանցքը ոչ թե մասամբ, այլ ամբողջությամբ է փակ՝ թուրք դեսպանի «ակցիայի վայրում» հայտնվելը վկա. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը պնդում էր, որ Հայաստանն Արցախի հետ կապող միջանցքը մասամբ է փակ։ Ադրբեջանցիներն այսօր ՌԴ-ին հիշեցրեցին, որ միջանցքը ոչ թե մասամբ, այլ ամբողջությամբ է փակ՝ թուրք դեսպանի «ակցիայի վայրում» հայտնվելը վկա։   Այսօր նույնիսկ ռուս խաղաղապահների մատակարարումն իրականացնող մեքենաների շարասյունն […]

Վաղվանից ցերեկվա տևողությունը սկսում է երկարել. Գագիկ Սուրենյան

Այսօր ձմեռային արևադարձն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Վաղվանից սկսած ցերեկվա տևողությունը սկսում է երկարել»,- գրել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի