25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 11, 2022

Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով հայկական կողմը երկու զոհ ունի․ ևս երկու զինծառայող վիրավոր է

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Եվս երկու զինծառայող վիրավոր […]

«Եռացող աշխարհ և ոչ ադեկվատ իշխանություն». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եռացող աշխարհ և ոչ ադեկվատ իշխանություն Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի պատվերով, ամերիկյան “Միջազգային հարաբերությունների խորհուրդ” ընկերությունը 2022թ-ի համար հրապարակել է “Պրեվենտիվ առաջնահերթությունների հետազոտություն”-ը (Preventive Priorities Survey), նվիրված աշխարհի առավել հավանական հակամարտություններին, որոնք կարող են ուժգնանալ և վերաճել նոր ռեգիոնալ մարտահրավերների: Հակամարտությունները դասակարգել են երեք խմբերի՝ ըստ ամերիկյան շահերի […]

Ադրբեջանը վերսկսել է կրակը՝ կիրառելով հրետանի և ԱԹՍ–ներ․ հայկական կողմն ունի 3 վիրավոր․ ՊՆ

Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է […]

Արթուր Դավթյանը մեկնել է Մոսկվա

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով հունվարի 11-ին մեկնել է Մոսկվա: Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, Արթուր Դավթյանը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այցի ընթացքում պատվիրակությունների ղեկավարների ընդունելության շրջանակում նախատեսված է հանդիպում ՌԴ գլխավոր դատախազի հետ, ինչպես նաև՝ մասնակցություն այլ միջոցառումների:   […]

Շոյգու․ Ղարաբաղի փորձը օգտակար էր Ղազախստանում ռուսական զորախումբը տեղակայելիս

«ՀԱՊԿ զորախումբը Ղազախստանում իր առաքելությունը կավարտի այդ երկրում իրադրության լիակատար կայունացումից հետո», – այսօր Մոսկվայում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ հատուկ ընդգծելով, որ վերջնական որոշումը կայացնելու են Ղազախստանի իշխանությունները, տեղեկացնում է Ազատությունը։ «Ներկայում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն իրականացնում են կարևորագույն ռազմական, պետական և սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտների պահպանությունը», – հայտարարել է […]

«Վիրավորական է, որ հայրենիքի համար կյանքը տված մարդու համար չկա նման որոշում». Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր խորհրդարանում Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող արտոնությունների   մասին քննարկման ժամանակ ասաց, որ հարցը խորքային լուծում է պահանջում:  Եվ դա ոչ միայն Կենտրոնական բանկի, այլև պետության որոշելու խնդիրն է։ «Մենք անդրադառնում ենք միայն այսպիսի խնդրի՝ զոհվածի վարկը զիջե՞նք, թե՞ չզիջենք, նույն հաշմանդամություն ձեռք բերած զինվորների մասով։ Մենք չենք անդրադառնում մի […]

«Նման մարդկանց չպետք է թողնենք հերոսի արյան տեր դառնալ». մանկուց որդուն լքած մայրը ներկայացել է ՊՆ ու պահանջել զոհված որդու մասով փոխհատուցում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչություն պետ Ալեքսանդր Ավետիսյանը նշեց, թե դեպք է եղել, որ զինծառայողի հայրը մանկուց թողել գնացել է, դեպք է եղել, որ մայրն է մանկուց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԴեկտեմբերիՓետրվարի