22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Եռացող աշխարհ և ոչ ադեկվատ իշխանություն». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եռացող աշխարհ և ոչ ադեկվատ իշխանություն
Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի պատվերով, ամերիկյան “Միջազգային հարաբերությունների խորհուրդ” ընկերությունը 2022թ-ի համար հրապարակել է “Պրեվենտիվ առաջնահերթությունների հետազոտություն”-ը (Preventive Priorities Survey), նվիրված աշխարհի առավել հավանական հակամարտություններին, որոնք կարող են ուժգնանալ և վերաճել նոր ռեգիոնալ մարտահրավերների:
Հակամարտությունները դասակարգել են երեք խմբերի՝ ըստ ամերիկյան շահերի վրա ունեցած նրանց ազդեցության (Բարձր, Չափավոր և Ցածր):

Առաջին խմբում տեղ են գտել հետևյալ պրոբլեմները (բարձր հավանականությամբ և ազդեցությամբ)

⦁ Աֆղանստանում վատթարացող հումանիտար ճգնաժամը, շարունակվող անկայությունները, միջազգային աջակցության կրճատումներն ու միգրանտների աճող հոսքը.

⦁ Հայիթիում աճող անկարգություններն ու անկայունությունը, հումանիտար ճգնաժամն ու միգրանտների հոսքը.

⦁ Լիբանանում աճող սոցիալ-քաղաքական անկայունությունը, պետական ինստիտուտների փլուզումն ու կրոնական բռնությունները.

⦁ Վենեսուելայի սոցիալ-տնտեսական վատթարացումը, քաղաքական պայքարի սրացումն ու միգրանտների հոսքը.

⦁ Չնաստանի ազդեցության աճը Թայվանի վրա, ԱՄՆ ներգրավմամբ՝ նոր խոշոր ճգնաժամի ստեղծումը.

⦁ Իրանի և Իսրայելի միջև ռազմական հակամարտության աճը՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ. 

⦁ Մեքսիկայում զինված խմբավորումների միջև պայքարի սրացումը, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի աճն ու փախստականների նոր հոսքերը.

⦁ Կորեական թերակղզում ճգնաժամի վերսկսումն ու հյուսիսկորեական միջուկային-հրթիռային փորձարկումները.

⦁ Ուկրաինայում բախումների սրացումը.
Երկրորդ խմբում տեղ են գտել հետևյալ պրոբլեմները (չափավոր հավանականությամբ և ազդեցությամբ)

⦁ Եթովպիայում էթնիկ հակամարտության ակտիվացումն ու դրա բացասական ազդեցությունը տարածաշրջանի վրա.

⦁ Եմենում տնտեսական և հումանիտար ճգնաժամի խորացումը.

⦁ Չինաստանի և Հնդկաստանի միջև հակամարտության վերսկսումը՝ կապված սահմանային վիճելի տարածքների հետ.

⦁ Հնդկաստանի և Պակիստանի միջև զինված հակամարտության սրացումը.

⦁ Իսրայելի և Պաղեստինի միջև հարաբերությունների սրացումը.

⦁ Թուրքիայի և Իրաքի ու Սիրայի քրդական ուժերի բախումների ինտենսիվացումը.

⦁ ԱՄՆ և Չինաստանի բախումները Հարավչինական ծովում՝ կապված նավիգացիաների ազատության և տարածքային վեճերի հետ.
Երրորդ խմբում տեղ են գտել հետևյալ պրոբլեմները (ցածր հավանականությամբ և ազդեցությամբ)

⦁ Հայ-ադրբեջանական հակամարտության սրացումը՝ կապված ռուս-թուրքական հարաբերությունների նոր անհարթությունների հետ.

⦁ Բոսնիայում և Հերցեգովինայում անջատողականության և լարվածության աճ.

⦁ Միջէթնիկ լարվածության և քաղաքական անկայունության աճ Կամերունում.

⦁ Եթովպիայի և Սուդանի միջև ռազմական հակամարտության էսկալացիա.

⦁ Լիբանանում կառավարության տապալում և հակամարտության վերսկսում.

⦁ Բռնությունների աճ Մոզամբիկում և նոր հումանիտար ճգնաժամ.

⦁ Քաղաքական ռեպրեսիաներ և դրա հետևանքով միգրացիոն աճ Մյանմայում.

⦁ Բռնությունների և քաղաքական անկայունության աճ Նիգերիայում.

⦁ Բռնությունների աճ և պետական կառվարման թուլացում Սոմալիում.

⦁ Սուդանում զինվորականների կողմից իրականացվող բռնությունների աճ.

⦁ Ալժիրի և Մարոկոյի միջև՝ Արևմտյան Սահարայի հարցով նոր սրացումներ:

Աշխարհում երբեք էլ խաղաղ ու հանդարտ չի եղել, սակայն վերջին տարիների իրադարձություններն ավելի ու ավելի են բարդացնում գլոբալ անվտանգության և զսպումների քաղաքականության իրացումը: Յուրաքանչյուր նոր կամ վերաճող հակամարտություն, ավելի է շեղելու խոշոր տերություների ուշադրությունը Հայաստանի անվտանգային հիմնախնդիրներից:

Կապիտուլյանտները դա չեն հասկանում և այն հստակ երևում է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ