19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 7, 2021

Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն արձակուրդի ուղարկեց

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատարին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ: 2. Սահմանել, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին […]

Եթե թշնամին եկել է մեզ սպանելու, առաջինը մենք պետք է նրան սպանենք. Արթուր Վանեցյան

Մենք պատերազմ չենք ուզում, մենք պատերազմ չենք փորձում հրահրել, բայց մենք նաև չենք ասում, որ կարող է գլուխներս կախենք, մեջքներս ծռենք ու կզենք թշնամու դիմաց։ Այս մասին հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը: «Եթե թշնամին եկել է մեզ սպանելու, առաջինը մենք պետք է նրան սպանենք։ Իսկ թուրքի, ադրբեջանցու պահվածքը վերջին պատերազմից հետո ցույց […]

Հունիսի 7-ին, ժամը 18:00-ին տեղի է ունենալու «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը

Տեղեկացնում ենք, որ այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 18:00-ին տեղի է ունենալու «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը: Արարողության ժամանակ ներկայացվելու են դաշինքի նախընտրական ծրագիրը՝ իր առանձնահատկություններով, և գիտելիք, փորձ, կամք, խիղճ, երազանք ու պատիվ ունեցող՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թիմը:   Միջոցառումն ամբողջությամբ ուղիղ հեռարձակմամբ հրապարակվելու է և բաց կապով հասանելի է լինելու «Պատիվ ունեմ» […]

«Երբ ամիսը մեկ ԱԱԾ տնօրեն էիք փոխում, ԱԱԾ–ին հանձնարարում ՀԴՄ և սատանա բռնել, չէի՞ք մտածում, որ պատերազմի մեջ գտնվող երկրի ԱԱԾ–ն պետք է «շպիոն» բռնի, ոչ թե զբաղվի թիթեռ նկարելով…»

Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԱԾ–ն գերագույն գլխավոր հոգեկանին «պադերշկա» անելու համար տեսանյութ է հրապարակում դավաճանական գործունեության մասին։ Նախընտրական այս փուլում, քարոզչական էլեմենտներով հարուստ այդ տեսանյութը բնականաբար այլ խնդիր է լուծում։ Մարդկանց փորձում են համոզել, որ սրանց նմանների պատճառով ենք կռիվը «պռավալ» տվել։ Այստեղ շատ տրամաբանական հարց է առաջանում։   Բա երբ ամիսը […]

Չկա Նիկոլ, չի լինի նաև նոր պատերազմ. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իրբ էջում գրել է.   «Նիկոլից կրկին պատերազմի հոտ է փչում.   Թուրքիան և Ադրբեջանը խաղարկում են հակահայկական հաջորդ սցենարը։ Այս անգամ ևս, ինչպես անցյալ տարվա պատերազմում էր՝ կրկին օգտագործելով Նիկոլի ֆակտորը։   Նիկոլը թուրքերին պետք է, որպեսզի Հայաստանը չօգտագործի արդյունավետ կառավարման իր ռեսուրսները, ինչպես նաև ռազմա-քաղաքական և դիվանագիտական […]

Հունիսի 8-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 8-ին՝ ժամը  11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվեն  «Հայոց հայրենիք» կուսակցության անդամներ Արթուր Գրիգորանը և Մարինա Խաչատրյանը: ԹԵՄԱ՝   ընտրական քարոզարշավ. «Հայոց հայրենիք» կուսակցության մասնակցությունը ընտրություններին. ծրագիր:   Հունիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Աղասի Ենոքյանը: ԹԵՄԱ՝  ընտրական քարոզարշավ. ներքաղաքական օրակարգ. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները. ընտրապայքար:  

«Եթե տվել եք հրաժարականներ, ապա կանգնեք և հրապարակայնորեն ասեք այդ մասին, հակառակ դեպքում ձեր արածը ոչ թե դիվանագիտություն, այլ ղզիկություն է». Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիվանագիտական, թե ղզիկական հրաժարական ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականից հետո, արդեն երեք, չորս օր է խոսվում է փոխնախարարների, ԱԳՆ ղեկավար կազմի հրաժարականների մասին։ Դա ոչ միայն ճիշտ, այլ նաեւ պարտադիր քայլ է, քանի որ այսօր լինել պարտության սիմվոլի կողքին, նշանակում է կիսել կատարվածի ամբողջ պատասխանատվությունը։ Բայց այս […]

Հայաստանը՝ երկկողմանի ագրեսիայի թիրախում. դրսից և ներսից. Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանը՝ երկկողմանի ագրեսիայի թիրախում. դրսից և ներսից Թշնամին ամեն օր, ամեն ժամ խորանում է Հայաստանից ներս՝ կատաղած շան պես կտոր-կտոր կուլ տալով մեր հայրենիքը, ծեծում է զինվորներին ու գյուղացիներին, ամրապնդվում նոր դիրքերում, կառուցում նոր խրամատներ, գծում նոր սահմաններում։   Երկրի ներսում նույնն անում է Նիկոլը. ծեծել է տալիս […]

Վերին Շորժայի հատվածում ադրբեջանական ԶՈւ-ն փորձել է ինժեներական աշխատանքներ անել, հայկական կողմը հակազդել է. ՊՆ

Հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել։ Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ աշխատանքներն անհապաղ դադարեցնելու և ինժեներական տեխնիկան հեռացնելու պահանջով հայկական ստորաժաբանումներն իրականացրել են հակազդման գործողություններ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի