24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Չկա Նիկոլ, չի լինի նաև նոր պատերազմ. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իրբ էջում գրել է.
 
«Նիկոլից կրկին պատերազմի հոտ է փչում.
 
Թուրքիան և Ադրբեջանը խաղարկում են հակահայկական հաջորդ սցենարը։ Այս անգամ ևս, ինչպես անցյալ տարվա պատերազմում էր՝ կրկին օգտագործելով Նիկոլի ֆակտորը։
 
Նիկոլը թուրքերին պետք է, որպեսզի Հայաստանը չօգտագործի արդյունավետ կառավարման իր ռեսուրսները, ինչպես նաև ռազմա-քաղաքական և դիվանագիտական լծակները։ Բացի այդ, Նիկոլի միջոցով,հայ հասարակությունը միշտ կլինի պառակտված, իսկ Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցությունը՝ անվստահելի։ Վարչապետի պաշտոնում Նիկոլը շատ հարմար թեկնածու էր, և առաջիկա հնարավոր պատերազմում էլ թուրքերը կարծում են, որ Նիկոլը պետք է լինի Հայաստանի վարչապետը։
Արևմտյան և ռուսական շատ վերլուծաբաններ գտնում են, որ Հարավային Կովկասը շարունակում է մնալ անհանգիստ ու պայթյունավտանգ։ Իրանի շուրջ լարվածության, Արցախում ռուսական զորքերի տեղակայման, Սյունիքում արևմուտք-Իրան-Թուրքիա-Ռուսաստան հակասությունների և հատկապես Հայաստանի սահմաններից ներս ադրբեջանական մխրճումների ֆոնի վրա, խոսվում է այն մասին, որ ռազմական բախումները դեռ չեն ավարտվել։ Ռուս և արևմտյան վերլուծաբանները արցախյան պատերազմի հրահրման և ձախողման միակ պատճառ են համարում Նիկոլի սխալ քաղաքականությունը։
 
Հետպատերազմական իրավիճակում, կապիտուլյանտը վեց ամիս ժամանակ խնդրեց՝ իրավիճակը շտկելու համար, սակայն իրականում Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունն ավելի ծանրացրեց։ Դա թուրքական հերթական խաբուսիկ քայլն էր, Հայաստանն ամբողջությամբ անկարող և անպաշտպան դարձնելու համար։
Կապիտուլյանտի վարչապետությամբ, վերջին վեց ամիսներին թուրքերը ամրապնդվել են Հայաստանում, վերահսկում են հայկական բանակի և քաղաքացիների ամբողջ շարժը, չեզոքացրել են արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը։ Փաստացի ԱԳՆ գոյություն չունի, բանակը ճնշվում է, ոստիկանությունը զբաղված է նիկոլիզմով և ցուցարար բերման ենթարկելով։ Տնտեսություն չկա, իսկ Հայաստանի ռազմական կարողություններն էապես նվազել են։
 
Սյունիքը, Վայոց Ձորը և Գեղարքունիքն օկուպացնելու ծրագիրն այսօր թուրք-ադրբեջանական հաջորդ թիրախն է դարձել։ Միակ խոչընդոտը՝ ռուսների ռազմական ներկայությունն է։
Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական կուլուարներում քննարկման հիմնական հարցն այսօր այն է, որ եթե Նիկոլը չընտրվեց, իրենք կկորցնեն պայմանավորված նոր պատերազմով Թուրքիան Ադրբեջանին կապելու և թուրքական աշխարհը միավորելու վերջին շանսը։ Իսկ մինչև ընտրությունները՝ չեն կարող դա իրականացնել՝ հաշվի առնելով ազգային ընդդիմության աճող հեղինակությունը և ազդեցիկ դերակատարությունը Հայաստանում։
Հետևաբար, Թուրքիան և Ադրբեջանը, քարոզչական տեխնոլոգիաներով, սորոսական կայքերով, սոցցանցերում ունեցած ազդեցությամբ, ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանում ազգային ընդդիմադիր ուժերը չգան իշխանության։ Նրանց իշխանության գալու պարագայում գրեթե բացառվում է, որ Հայաստանը առիթ տա թուրք-ադրբեջանական տանդեմին՝ իր արյունոտ ծրագրերն իրականացնելու համար։ Իսկ Նիկոլն արդեն փորձարկված է, և հաջորդ պատերազմի համար՝ թուրքերի միակ նախընտրելի վարչապետը։
Կապիտուլյանտ Նիկոլի առջև թուրքերը, ամեն կերպ վերընտրվելու խնդիր են դրել։ Նիկոլի վերջին հիստերիկ ելույթներից, անհավասարակշիռ քայլերից, քաղաքական շոուներից, նախկին-ներկա բաժանումներից դա երևում է։
 
Չկա Նիկոլ, չի լինի նաև նոր պատերազմ»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ