«Երբ ամիսը մեկ ԱԱԾ տնօրեն էիք փոխում, ԱԱԾ–ին հանձնարարում ՀԴՄ և սատանա բռնել, չէի՞ք մտածում, որ պատերազմի մեջ գտնվող երկրի ԱԱԾ–ն պետք է «շպիոն» բռնի, ոչ թե զբաղվի թիթեռ նկարելով…»
Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԱԾ–ն գերագույն գլխավոր հոգեկանին «պադերշկա» անելու համար տեսանյութ է հրապարակում դավաճանական գործունեության մասին։ Նախընտրական այս փուլում, քարոզչական էլեմենտներով հարուստ այդ տեսանյութը բնականաբար այլ խնդիր է լուծում։ Մարդկանց փորձում են համոզել, որ սրանց նմանների պատճառով ենք կռիվը «պռավալ» տվել։
Այստեղ շատ տրամաբանական հարց է առաջանում։
Բա երբ ամիսը մեկ ԱԱԾ տնօրեն էիք փոխում եւ կառավարության նիստերում ԱԱԾ–ին հանձնարարում ՀԴՄ եւ սատանա բռնել, չէի՞ք մտածում, որ պատերազմի մեջ գտնվող երկրի ԱԱԾ–ն պետք է «շպիոն» բռնի, ոչ թե զբաղվի թիթեռ նկարելով…
Հ.Գ․ Այ տենց, դեղին մամուլի խմբագրի հոգեբանությամբ էլ երեք տարի երկրի եք կառավարել»։