20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 4, 2021

Թուրքական մուղամի տակ կհանձնեն եւս մի քանի գյուղ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Երբ երկու հայկական պետականությունները աշխարհաքաղաքական մեծածախ աճուրդի հանած եւ թշնամուն վաճառած դավադիր ստահակների ոհմակը մի հատ էլ անվտանգության խորհրդի նիստ է անում, գլխիդ կափարիչը թռնում է թե սրանց քաղաքական գոյության փաստից, թե սպասվելիք նոր դավաճանական գործարքներից։   Շատ շուտով ձեզ կկտեն նոր «ճանապարհային միջանցքներով», Սիլաչիով […]

«Ընդդիմությունը պահը դեռ չի կորցրել». Տիգրան Քոչարյանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին

«Զուտ օրացուցային առումով հիմա 2021թ. է, բայց ամեն ինչով մենք դեռևս ապրում ենք 2020թ.-ում, որովհետև այն մղձավանջը, որը սկսվել է 2020թ.-ին, շարունակվում է՝ տարածքների հանձնում, հայ ազգի մեջքի կոտրում և մնացած բոլոր պրոցեսները, որոնք նախաձեռնվել են, շարունակվում են»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Նա նշեց, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո դեռևս […]

Հունվարի 5-ին երեկոյան բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում […]

«Նիկոլ- Իլհամ տանդեմը Մոսկվայում կքննարկի՞ «Տարածքներ՝ գերիների դիմաց» Հայաստանը կործանող ծրագիրը Հայաստանի վարչապետի աթոռում զմռսվածի համար կարևոր խնդիրներից մեկը մնում է գերիների հարցը…». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ- Իլհամ տանդեմը Մոսկվայում կքննարկի՞ «Տարածքներ՝ գերիների դիմաց» Հայաստանը կործանող ծրագիրը Հայաստանի վարչապետի աթոռում զմռսվածի համար կարևոր խնդիրներից մեկը մնում է գերիների հարցը… Խայտառակությունը նրանում է, որ շատ զինվորականներ գերեվարվել են նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո… Իրենց անբարոյականությամբ մեկը մյուսին չզիջող դավաճան Նիկոլն ու Ադրբեջանի բռնապետ Իլհամը գերիների […]

Էրդողանի Թուրքիան մտադիր է վերանայել Թուրքիայի հանրապետության սահմանները. Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էրդողանի Թուրքիան մտադիր է վերանայել Թուրքիայի հանրապետության սահմանները։ Հետաքրքիր մտադրություն ունի Էրդողանի վարչակազմը, որն այլևս չեն թաքցնում։ ՌԴ-ի օրինակով մտադիր են ստեղծել դաշնային պետություն, որի կազմի մեջ կներառվի Կիպրոսի թուրքաբնակ հատվածը, Սիրիայի հյուսիսային հատվածից մի մասը, Իրաքի հյուսիսից ՝ Իրաքյան Քրդստանից , մի հատվածը, Նախիջևանը, նաև […]

«Ասում են՝ իրենց սարքն է անցնում. քարտեզ-մարտեզ՝ իրենց հեչ վեջը չի. Ժողովուրդն իր ունեցվածքը հանում է». Շուռնուխ համայնքի ղեկավար

Շուռնուխում վիճահարույց դարձած 12 տների բնակիչներին թշնամու կողմից ներկայացված նախնական վերջնաժամկետը հունվարի 5-ն է: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը: «Արդեն վերջնական ով ինչ ունի, պետք է հանի, որովհետև իրենք ասում են՝ սա ադրբեջանական տարածք է, ու մեզ տվել են մինչև ամսի 5-ը: Ժողովուրդն իր ունեցվածքը հանում է»,- ասաց նա: Հարցին, […]

«Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին խստագույն գաղտնիության պայմաններում ուղարկել են Բաքու». Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամ ալիքում գրում է. «Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանին՝ վերջինիս ադրբեջանցի գործընկերոջ ու նիկոլական իշխանության՝ ադրբեջանական կողմի հետ շփումներ ունեցող մի շարք այլ կասկածելի անձանց հետ, Փաշինյան-Ալիև հունվար 11-ին նախատեսված հանդիպման շեմին, խստագույն գաղտնիության պայմաններում, ուղարկում են Բաքու: Նրա առաջ խնդիր է դրված […]

Գերագույն օթյակի հովանու տակ նոր մասնոնական օթյակ` Գյումրիում

Henaran.am-ի զրուցակիցն է. Էրիկ Հանան Օգնական Գերագույն Վարպետ Հյուսիսային Ամերիկայի Գերագույն Օթյակ Հայոցը. -Ինչպե՞ս է հայ մասոնությունն  այսօր գնահատում Հայաստանի նոր իշխանության գործունեությունը  և պրոադրբեջանական քաղաքականությունը, որը ի վնաս հայերի է: -Ինչպես գիտեք մասոնությունը  որպես կազմակերպություն քաղաքականությանը չի խառնվում, սակայն անդամները որպես  երկրի քաղաքացի անհատապես ունեն իրենց սեփական  կարծիքը քաղաքական հարցերի վերաբերյալ, և դա կարող է լինել ներկա քաղաքականությանը կողմ կամ  դեմ: Իսկ  Մասոնությունը միայն հետաքրքրված  է երկրի և ժողովրդի  բարելավման գործով՝ ի նպաստ […]

Բոլոր արհավիրքներին եւ զուլումներին հավելեմ եւս մեկը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Բոլոր արհավիրքներին եւ զուլումներին հավելեմ եւս մեկը։   Երկիրը թուրքին գյուղ առ գյուղ հանձնող ստահակների ոհմակը Հայաստանի պետական բյուջեի խորացող ճեղքը մի կերպ լցնելու համար որոշել է կրկին քերել ժողովրդի գրպանները։   Տարեվերջին դրանք ընդունել են ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԵՂՔԻ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ կառավարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԴեկտեմբերիՓետրվարի