Հայրենիք վերադարձած տղաների անունները շուտով կհրապարակվեն
Ադրբեջանից վերադարձող 5 գերիների անունները կհրապարակվեն: Նրանք Շիրակի մարզի 62-ի ցուցակից են: Սա առաջին խումբն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը: Ավագյանն ասել է, որ տղաներին կտեղափոխեն բժշկական հետազոտության, որից հետո վերջիններս կմիանան իրենց հարազատներին: