ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհավոր տոնդ, Հայոց անպարտ Բանակ 1992-ի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» որոշումը` ազգային բանակ ստեղծելու որոշումը: Մինչ այդ, 1991-ի դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության առաջին նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը։ Այսօրվա պես պարզ հիշում եմ Վազգեն Սարգսյանի կոչը , հեռուստաէկրանների […]
Բանակի օրվա առթիվ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդն ունեցած նվիրյալ զավակների ու Հայրենիքի պաշտպանության, ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ էր իրականում Իրանը ասում սրիկային։ Իրանի ԱԳՆ Զարիֆի՝ սրիկային ուղղված խոսքերը, թե իբր Իրանում նրան շատ են հարգում «խաղաղության ուղղությամբ այդ քայլը վերցնելու համար» արեւելյան դիվանագիտական լեզվից թարգմանաբար նշանակում են խղճահարություն եւ քամահրանք։ Վստահ եմ, որ Թեհրանում ոչ ոք չէր ցանկանա նման […]
Որ 2018թ. գարնանը տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների արդյունքում Հայաստանում փաստացի արձանագրվեց բարոյական նորմերի գլխիվայր շուռ եկած իրավիճակ՝ սանձարձակության, պղծության ու ամենթողության «նոր իրողություն», հասկացողներն արդեն հասկացել են: Հանրությունը դեռ չի հասցրել մարսել Ազգային ժողովի ամբիոնից «տրանս Վարդուշի» ելույթը, բարձրանում է «վիշապի մյուս գլուխը»: Հիմա էլ Իմ քայլականները հոգեւորականներին են ծաղրում: Հերթական վառ գույների սիրահար հեղափոխականը՝ […]
Սա Դու ես ԱԶԳ իմ ՀԱՅՈՑ… Այսօր ՈՒԽՏԻ ՕՐ է… Տոնդ Շնորհավոր իմ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ… Խոցված ես, բայց ոչ պարտված, վիրավոր ես, բայց ոչ ծնկած, արյունել ես, բայց ոչ սպառվել՝ ի հեճուկս բոլոր այդպես ցանկացողների ու տեսակների… ԳԼՈՒԽԴ ՎԵՐ, ԵՐԹԴ ՎԵՀ ու ԵՐԳԴ ՀԱՂԹԱԿԱՆ…ԵՐԴՈՒՄԴ ՍՈՒՐԲ Է… ԵՍ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ ՔԵԶ… Շատերդ Լույսի բաժին եք […]
Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ: Այս օրն առիթ է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու մեր զինվորներին,ովքեր իրենց կյանքը չխնայելով կռվել են հանուն մեր պետության ու պետականության, կռվել ու նահատակվել են հերոսաբար։ Հիմա,առավել քան երբեք բոլորիս պարտքն է գլուխ խոնարհել հերոսների հիշատակի առջև: Տղե’րք, Դուք […]
Ինչպես պատերազմի 44 օրերը, այնպես էլ ու հատկապես՝ հետպատերազմյան շրջանը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանն ունի մեկ գերագույն խնդիր՝ իշխանության պահպանումը բոլոր հնարավոր մեթոդներով։ Դա նշանակում է, որ նրա համար դա բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է, ինչն էլ նշանակում է, որ հանուն իշխանության պահպանման՝ նա պատրաստ է դիմել ցանկացած քայլի, եթե անգամ այդ քայլը հակասում է […]