Հարցին շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Վեհափառը պատասխանեց. «Մեր դիրքորոշումներում, համոզումներում որևէ փոփոխություն չկա»: Ամենայն Հայոց կաթողիկոսը նշեց, որ եկեղեցին առաջնորդվում է ազգային և պետական շահերից: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք եկեղեցին չի բռնում քաղաքական ուժերից մեկի կողմը, նա ասաց, որ եկեղեցու դիրքորոշումը, եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա […]
Հունվարի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները հայտնաբերել են ևս 3 աճյուն: Աճյուններից երկուսը հայտնաբերվել են Մարտունու, մեկը՝ Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններից: Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Ջրականի և Հադրութի շրջաններում: Նշենք, որ զինադադարից հետո՝ նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1321 աճյուն: […]
Ինչպես հայտնի է, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ դեռ նախորդ տարվանից ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել. պետությունները բառացիորեն փակել էին սահմանները՝ մասնակի բացառություններով։ Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի և ՌԴ կառավարությունները համաձայնության են եկել, և կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան օդային ճանապարհով մեկնել Ռուսաստան, դեպի կոնկրետ օդանավակայաններ, որոնց ցանկը հրապարակվել է […]
Նիկոլ Փաշինյանի կաբինետը երեկ կառավարության նիստում՝ չզեկուցվող նախագծերից մեկով, Հայաստանում ցեմենտի ներկրումը 6 ամսով արգելեց։ Որոշման անհրաժեշտությունը կառավարությունը հիմնավորել է ցեմենտի ներքին շուկան ու տեղական արտադրողին պաշտպանելու միտումով։ «Նշված մեխանիզմներով ցեմենտի ներմուծման սահմանափակումը չի հակասում Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, ուստի վերը նշված ոչ սակագնային կարգավորման միջոցները պարբերաբար կիրառվում են ԵԱՏՄ անդամ պետություններում՝ […]
Հոգեբաններն ապացուցել են, որ վտանգավոր հանցագործներից՝ մոլագարները, գրեթե միշտ ծանր հանցագործություն գործելուց հետո այցելում են հանցանքի վայր կամ իրենց զոհի կամ զոհերի թաղումներին և շիրիմներին… Նույն մոլագարին բնորոշ վարքագիծ է դրսևորում նաև Հայաստանի վարչապետի աթոռից կառչած դավաճան Նիկոլը, ով 44 օր խաբեց հասարակությանը, դիտավորյալ բանակը տարավ պարտության՝ սպանելով տարբեր տվյալներով՝ 5-7 հազար զինվորի, տասը հազարից […]
«Ադրբեջանը գերիներին օգտագործում է Ղարաբաղի անվտանգության համակարգի բեկորները քայքայելու համար։ Նույնիսկ եթե այս գերիներին տան, ուրիշ գերիներ են վերցնելու և տալու են այն ժամանակ, երբ մեր իշխանությունը վստահեցնի իրենց, որ այլևս այստեղից որևէ զինվորական Ղարաբաղ չի գնալու։ Գինը դա է լինելու է և իրենք դա անելու են, որովհետև իրենց քթից բռնած ոնց ուզում, տանում են»,,-ասել […]