Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել
Ավարտվեց Մոսկվայի եռակողմ հանդիպումը, որը հասարակական-քաղաքական շրջանակներում լուրջ մտահոգությունների ու տագնապների տեղիք էր տալիս: Հայաստանն այդ հանդիպումից որևէ դրական արդյունք չստացավ, գերիների հարցում մնաց ձեռնունայն: Ադրբեջանը ևս մեկ անգամ վավերացրեց այն, ինչի համար եկել էր: Սա հերթական խայտառակ պարտությունն էր Հայաստանի համար: Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանն արդեն իսկ ստացել էր ավելին, քան կարող էր երազել: […]