23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խոցված ես, բայց ոչ պարտված, վիրավոր ես, բայց ոչ ծնկած, արյունել ես, բայց ոչ սպառվել՝ ի հեճուկս բոլոր այդպես ցանկացողների ու տեսակների…

Սա Դու ես ԱԶԳ իմ ՀԱՅՈՑ…
Այսօր ՈՒԽՏԻ ՕՐ է… Տոնդ Շնորհավոր իմ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ…
Խոցված ես, բայց ոչ պարտված, վիրավոր ես, բայց ոչ ծնկած, արյունել ես, բայց ոչ սպառվել՝ ի հեճուկս բոլոր այդպես ցանկացողների ու տեսակների…
 
ԳԼՈՒԽԴ ՎԵՐ, ԵՐԹԴ ՎԵՀ ու ԵՐԳԴ ՀԱՂԹԱԿԱՆ…ԵՐԴՈՒՄԴ ՍՈՒՐԲ Է… ԵՍ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ ՔԵԶ…
Շատերդ Լույսի բաժին եք դարձել…Խոնարհում Ձեզ իմ եղբայրներ ու զավակներ՝Անմահության ճանապարհորդներ…Երկնքից ցողեք ձեր լույսն ու զորությունը, ձեր կամքն ու կյանքը…ՊԱՏԻ՜ՎԸ ձեզ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ մեզ՝ ձեզ ԱՐԺԱՆԻ լինելու…
ԻՄ ՏԵՐ ՈՒ ԱՍՏՎԱԾ առաջնորդիր մեզ ՔՈ ճանապարհներով, ՔՈ այս խոստումի համաձայն…Դարձրու մեզ Քո ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՝ ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐԻԴ ՏԵՍԻԼՔՈՎ…
…Պիտի վերաշինեն դարավոր ավերակները, նախկինում ավերվածները պիտի վերականգնեն եւ նորոգեն դարերից ի վեր փլատակված քաղաքները։
 
Օտարածինները պիտի գան ու լինեն քո ոչխարների հոտերի հովիվները, այլազգիները՝ քո մաճկալներն ու այգեգործները…
Ձեր ամոթի փոխարեն՝ կրկնակի ուրախություն, ձեր անարգանքի փոխարեն ցնծություն պիտի վայելեք եւ ապա դարձյալ պիտի ժառանգեք երկիրը, եւ հաւիտենական ուրախություն պիտի լինի ձեզ համար։
Չեմ լռի հանուն ՀԱՅԱՍՏԱՆԻ եւ չեմ ների հանուն ԱՐՑԱԽԻ, մինչեւ չծագի Նրա արդարությունը՝ ինչպես լույս, եւ չբոցավառվի Նրա փրկությունը՝ ինչպես փայլակ։
 
Ժողովուրդները պիտի տեսնեն քո արդարությունը, պետությունները՝ քո փառքը, եւ դու նոր անունով ես կոչուելու, որ Տերն է անվանելու։
Տիրոջ ձեռքին վայելչության պսակ պիտի դառնաս եւ քո Աստծու ձեռքին՝ արքայական թագ։
Այլեւս չես կոչվելու ԼՔՅԱԼ, ոչ էլ քո երկիրն է կոչվելու ԱՎԵՐԱԿ։ Քեզ պիտի կոչեն՝ ԻՄ ԿԱՄՔԸ, իսկ քո երկիրը՝ ՇԵՆ բնակութիւն, որովհետեւ Տերը ՍԵՐ է տածում քո նկատմամբ, եւ քո ԵՐԿԻՐԸ բնակութեամբ պիտի լցուի։
Ձեր նմանը չի լինի, երբ նա վերստին ուղղի եւ ՀԱՅԱՍՏԱՆՍ դարձնի պարծանք երկրի վրա։
խոնարհումով, աղոթքով ու անսահման սիրով…
 
Բագրատ Սրբազան Գալստանյան
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ