03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Էրդողանի Թուրքիան մտադիր է վերանայել Թուրքիայի հանրապետության սահմանները. Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էրդողանի Թուրքիան մտադիր է վերանայել Թուրքիայի հանրապետության սահմանները։ Հետաքրքիր մտադրություն ունի Էրդողանի վարչակազմը, որն այլևս չեն թաքցնում։ ՌԴ-ի օրինակով մտադիր են ստեղծել դաշնային պետություն, որի կազմի մեջ կներառվի Կիպրոսի թուրքաբնակ հատվածը, Սիրիայի հյուսիսային հատվածից մի մասը, Իրաքի հյուսիսից ՝ Իրաքյան Քրդստանից , մի հատվածը, Նախիջևանը, նաև մտադիր են Հայաստանից մի որոշ հատված, Ադրբեջանն ամբողջությամբ, Վրաստանից ևս մի հատված։ Էրդողանի Թուրքիան գրեթե բոլոր վերը նշված տեղանքներում, բացառությամբ ՀՀ և Իրաքյան Քրդստան, կարողացել է փոխել ժողովրդագրական վիճակագրությունը, տնտեսական ազդեցությունը։ Այն տեսակ է փոխել, որ թուրքական լիրան և թուրքերենը շատ ավելի առաջատար են , քան տվյալ տարածքների նկատմամբ դեռևս սուվերեն վերահսկողություն ունեցող պետությունների ազգային դրամն ու լեզուն։ Կարծում եմ, որ տարածաշրջանի քարտեզի վերձևումը չի ավարտվի Թուրքիայի օգտին բայց ցավոք սրտի դեռևս ունենալու ենք արյունալի ռազմական գործողություններ․․․»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ