20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 24, 2020

«Դու զրո ես, Նիկոլ, զրո՛, մնում ես՝ ի՞նչ անես, քեզ ո՛չ դրսում են բանի տեղ դնում, ո՛չ ներսում. դու ինքնասպան եղած քաղաքական գործիչ ես». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Փաշինյանի կողմից Արցախի կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումը Հայաստանի վերջին 100-ամյակի ամենախայտառակ էջն է: «Սա նույնիսկ ոչ պակաս աղետ է, քան նույնիսկ Ցեղասպանությունը, որովհետև Ցեղասպանության ժամանակ հայ ժողովուրդը պետականություն չի ունեցել. 2 հայկական պետությունների առկայության պայմաններում, հզորագույն դաշնակցի առկայության պայմաններում, որի հետ 2.5 տարում Նիկոլ Փաշինյանը փչացրեց բոլոր հարաբերությունները, ժղովրդից ծածուկ […]

Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը նախատեսված է ժամը 18:00-ին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցով ԱԺ խորհրդի նիստը նախատեսված է նոյեմբերի 24-ին ժամը 18:00-ին: Այս հարցով ՍԴ դիմելու որոշման համար որպես հիմք է նշվում Սահմանադրության 95-րդ հոդվածը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի՝ պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախատման մասին» 03/2020 եզրակացությունը:

Ալիևը հորդորել է չմտահոգվել Ղարաբաղում քրիստոնեական եկեղեցիների ճակատագրով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արևմտյան առաջնորդներին կոչ է արել «չանհանգստանալ» Ղարաբաղում քրիստոնեական եկեղեցիների համար, հանրապետության ղեկավարի խոսքով, դրանք երկրի «պատմական ժառանգությունն» են: «Այսօր, երբ պատերազմն ավարտվել է, արևմտյան որոշ առաջնորդներ հարց են բարձրացնում, թե ի՞նչ ճակատագիր ունեն քրիստոնեական եկեղեցիներն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Նրանք դա հայտարարում են ինձ հետ զրույցներում և մտահոգություն հայտնում իրենց […]

Հայաստանից չեք փախչելու և դեռ պատասխան եք տալու. Թեհմինա Վարդանյանը՝ վարչապետին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր իր ելույթը սկսեց ՀՀ վարչապետին ուղղված խոսքով՝ «Դուք Հայաստանում տեղ չեք ունենալու, Դուք Հայաստանում ասելիք և կողմնակիցներ չեք ունենալու, բայց Հայաստանից չեք փախչելու և դեռ պատասխան եք տալու»: «Մենք Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք ժամ առաջ լքել վարչապետի պաշտոնը: Ավելի քան երկու տարի կառավարումը տապալված է: Նիկոլ Փաշինյանի […]

Օրեր առաջ ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ իմ առաջարկած վայրում հանդիպում ունեցել եմ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հերքել է ԱԱԾ մամուլի ծառայության տեղեկությունը, որ իրեն չեն հրավիրել Ազգային անվտանգության ծառայություն: «Հրապարակված տեղեկատվության հետ առնչված ցանկանում եմ հայտնել, որ օրեր առաջ ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ իմ առաջարկած վայրում հանդիպում ունեցել եմ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հավելյալ մանրամասների չեմ ցանկանա անդրադառնալ: Անհրաժեշտության դեպքում ԱԱԾ ներկայացուցիչներն իրենք կարող […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 813 դեպք, մահերի թիվն ավելացել է 30-ով

Հայաստանում նոյեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 127 522 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 813-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 98 944 (+3845) մարդ, այս պահին բուժվում է 26 069-ը (-3062): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2509 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2002 (+26), իսկ այլ պատճառներով՝ 507 (+4): Մեկ օրում մահացել է 30 մարդ:

Արսեն Կարապետյանը դիմում է գրել «Իմ քայլը» խմբակցության ավագանու մանդատից հրաժարվելու, Իզաբելլա Աբգարյանը՝ խմբակցությունից դուրս գալու մասին

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել, ավագանու նիստի ժամանակ տեղեկացրեց ավագանու ԲՀԿ-ական մեկ այլ անդամ Միքայել Մանրիկյանը: «Քիչ առաջ գրությամբ դիմել ենք քաղաքապետին, որով Մարկոս Հարությունյանը հրաժարվում է Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից: Այսօր նա կկատարի իր լիազորությունները», – նշեց Մանրիկյանը:   Նշենք, որ […]

Մահացել է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը

Մահացել է «Արծիվ-մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: «Պապ ջան, մեզ մենակ թողեցիր, գնացիր չգիտեմ կյանքի ուղին առանց քեզ», – Facebook-ի իր էջում գրել է Աստվածատուր Պետրոսյանի որդին՝ Սիփան Պետրոսյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի