16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ալիևը հորդորել է չմտահոգվել Ղարաբաղում քրիստոնեական եկեղեցիների ճակատագրով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արևմտյան առաջնորդներին կոչ է արել «չանհանգստանալ» Ղարաբաղում քրիստոնեական եկեղեցիների համար, հանրապետության ղեկավարի խոսքով, դրանք երկրի «պատմական ժառանգությունն» են:

«Այսօր, երբ պատերազմն ավարտվել է, արևմտյան որոշ առաջնորդներ հարց են բարձրացնում, թե ի՞նչ ճակատագիր ունեն քրիստոնեական եկեղեցիներն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Նրանք դա հայտարարում են ինձ հետ զրույցներում և մտահոգություն հայտնում իրենց պաշտոնական հայտարարություններում:

Թող ոչ ոք չանհանգստանա, հատկապես արևմտյան պետությունների ղեկավարները, որոնք իսլամաֆոբական զգացմունքներ են առաջացնում: Նրանք այս անգամ իրավունք չունեն խոսելու այդ մասին: Եվ երկրորդը՝  մեր տարածքում գտնվող բոլոր տաճարները մեր պատմական ժառանգությունն են», – ասել է Ալիևն Աղդամում, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության համաձայն:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ