24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 28, 2020

«Իմ անունից կեղծ լուրեր են տարածվում». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ իր անունից կեղծ լուրեր են տարածվում։ «Իմ անունից կեղծ լուրեր են տարածվում Արցախի քաղաքների մասին։ Մի հավատացեք դրան»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Մահացել է Գուրգեն Եղիազարյանը

hayeli.am-ը խորը վշտով հայտնում է, որ այսօր կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:  Նշենք, որ օրերս Գուրգեն Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ իր մոտ իբր թե հաստատվել է Covid19: Վերջինս պնդում էր, որ սա դիվերսիա է իր նկատմամբ (hayeli.am-ը առաջիկայում կներկայացնի այդ զրույցի ձայնագրությունը): Մեր ամբողջ խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում […]

Եւս 59 նահատակ: ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների նոր անուններ

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ   Վիրաբյան Գևորգ Մուշեղի, ծնվ. 1994թ. Չատինյան Արեն Արթուրի, ծնվ. 2000թ. Հովհաննիսյան Հարութ Արտակի, ծնվ. 2001թ. Ալեքսանյան Աշոտ Նորիկի, ծնվ. 2002թ. Մնացականյան Նորայր Բենիկի, ծնվ. 2000թ. Հովակիմյան Արա Մաքսիմի, ծնվ. 1988թ. Սերոբյան Սևակ Լևոնի, ծնվ. 1987թ. Մանուչարյան Մհեր Գարիկի, ծնվ. 1990թ. Մելիքյան Վահե Վահագնի, ծնվ. 1996թ. […]

«Սմերչ» կայանքից հարված է հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտին. ռմբակոծվում է Շուշին

«Սմերչ» կայանքից մեկ հարված հասցվել է մայրաքաղաք Ստեփանակերտին, հաղորդում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից։ Հաղորդվում է, որ տուժածներ չկան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին, խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր:

Արժեզրկման նոր ռեկորդներ

Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ, փոխանցում է ermenihaber.am-ը:  Թուրքիայի արտարժույթի շուկայում հոկտեմբերի 28-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան անկման նոր հակառեկորդ է գրանցել՝ կազմելով 8․2388: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 9․7015 թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել […]

Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ: Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող վերջին զարգացումները: Հեռախոսազրույցից այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված