05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մահացել է Գուրգեն Եղիազարյանը

hayeli.am-ը խորը վշտով հայտնում է, որ այսօր կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: 

Նշենք, որ օրերս Գուրգեն Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ իր մոտ իբր թե հաստատվել է Covid19: Վերջինս պնդում էր, որ սա դիվերսիա է իր նկատմամբ (hayeli.am-ը առաջիկայում կներկայացնի այդ զրույցի ձայնագրությունը):

Մեր ամբողջ խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Գուրգեն Եղիազարյանի ընտանիքին:

Նշենք, որ Գուրգեն Եղիազարյանը 1976 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀԽՍՀ ազգային անվտանգության համակարգում, հետախուզական բաժնի պետ, 7-րդ բաժնի կառավարման ղեկավար։ Ազգային անվտանգության նախարարի տեղակալ։

1999-2003 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նաև եղել է պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերին մշտական հանձնաժողովների անդամ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ