22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 28, 2020

Մուրճի հարված ստացած հայ երիտասարդի վիճակը ծանր է

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են. «Այսօր առավոտյան Ֆրանսիայում հայ համայնքի կողմից հանուն Արցախի ճանաչման ակցիայի ընթացքում մի խումբ ազգությամբ թուրքեր դանակներով, մահակներով և մուրճերով հարձակում են գործել հայ ցուցարարների ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորվել է մոտ 10 հայ, այդ թվում՝ կին և երեխա։ Մուրճի հարված ստացած հայ երիտասարդի վիճակը գնահատվում է ծանր»:  

Դուք ռմբակոծեք մեր ծննդատները, եկեղեցիներն ու տները, իսկ մենք ձեզ կպատասխանենք նոր կյանքով

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում արցախցի երեխա է ծնվել։ «Դուք ռմբակոծեք մեր ծննդատները, եկեղեցիներն ու տները, իսկ մենք ի հեճուկս ձեզ կպատասխանենք նոր կյանքով։ Կա՛նք, պիտի լինենք ու դեռ շատանանք», – նշում են «Շենգավիթ» ԲԿ-ից։   Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինված ուժերն այսօր թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։  

Հայաստանում աշխարհազոր կստեղծվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 67 կողմ ձայներով: Այն, հիշեցնենք, ենթադրում է «աշխարհազոր» բառի հստակեցում։ Ըստ նախագծի՝ աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է: […]

Չի կարող միասնություն լինել հայ քրիստոնյայի և անաստված բաշիբոզուկների միջև

Լրագրող Էդիկ Անդրեասյանը գրում է. «Դատեք ինձ, եթե դա է պահանջում պատերազմի օրենքը, բայց ես չեմ կարող կռվի գնալ նիկոլապետական ոհմակի հետ, որ ցնծում է հայ մարդու մահվան կապակցությամբ: Չի կարող միասնություն լինել հայ քրիստոնյայի և անաստված բաշիբոզուկների միջև: Չի կարող որևէ տիպի՝ բարոյական, ռազմական, տնտեսական, քաղաքական հաղթանակ լինել այս նախրի հետ: Չեմ հավատում Նիկոլի […]

Ավելի քան 15 անգամ հարվածել են Ստեփանակերտի և Շուշիի տարբեր հատվածների. կան ավերածություններ, զոհ, վիրավորներ

Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 28-ին ավելի քան 15 անգամ հարվածել է Ստեփանակերտի և Շուշիի տարբեր հատվածների ուղղությամբ՝ դիտավորյալ թիրախավորելով մոր և մանկան առողջության կենտրոնը և բնակելի ու հանրային նշանակության որոշ օբյեկտներ, հաղորդում են Արցախի ՄԻՊ-ից։ Շուշիում արձանագրվել է 1 քաղաքացիական զոհ և երկու վիրավոր, իսկ Ստեփանակերտի մարդկային հետևանքները դեռևս ճշտվում են: Ստեփանակերտում արձանագրվել են մեծածավալ […]

Արցախի նախկին ոչ բարով արտաքին գործերի նախարարը «մեծաբերան» ու «լափառոշ» հայտարարություններ է անում . Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենիքը պատերազմական իրավիճակի մեջ է, ընդդիմությունը եւ մասնավորապես Հանրապետականը իր ողջ ռեսուրսը դրել է բանակին ու պետությանն օժանդակելու համար, իսկ Արցախի նախկին ոչ բարով արտաքին գործերի նախարարը «մեծաբերան» ու «լափառոշ» հայտարարություններ է անում թե 2016-ին է սկսվել տարածքների կորսման գործընթացը։ Երեւի նման «անհայրենիք ու փոքր […]

Վիտալի Բալասանյանը կոչով դիմել է հայությանը

Հայրենակիցներ, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, լայնամասշտաբ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։ Մեկ ամիս է` հայ մարդը կյանքի ու մահվան կռիվ է մղում ոխերիմ թշնամու դեմ։ Այս օրհասական պահին իմ կոչն եմ ուղղում Արցախում, Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր արցախցիներին, իմ մարտական ընկերներին ու ողջ հայությանը. վտանգված է մեր […]

Նաիրի Աբրահամյան. մեծ կորուստներ է պատճառել թշնամուն և ստիպել հետ շպրտվել. Նոր հերոսներ ունենք

Թշնամական ակտիվ հրետակոծությունից հետո վերջինիս ուժերը 4 միավոր տանկով ու մեկ ինժեներական տեխնիկայի աջակցությամբ գրոհում են ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ: Դիրքում պաշտպանության անցած յուրային ստորաբաժանումը, կապիտան Նաիրի Վլադիմիրի Աբրահամյանի ղեկավարությամբ, մեծ կորուստներ է պատճառում թշնամուն և ստիպում ետ շպրտվել, հաղորդում են Պաշտպանության բանակից։ Գրոհը հետ մղելու ընթացքում կապիտան Աբրահամյանը վիրավորվել է: Ներկայացված է «Արիության համար» մեդալի: Գնդապետ Սամվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի