25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Արցախի նախկին ոչ բարով արտաքին գործերի նախարարը «մեծաբերան» ու «լափառոշ» հայտարարություններ է անում . Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայրենիքը պատերազմական իրավիճակի մեջ է, ընդդիմությունը եւ մասնավորապես Հանրապետականը իր ողջ ռեսուրսը դրել է բանակին ու պետությանն օժանդակելու համար, իսկ Արցախի նախկին ոչ բարով արտաքին գործերի նախարարը «մեծաբերան» ու «լափառոշ» հայտարարություններ է անում թե 2016-ին է սկսվել տարածքների կորսման գործընթացը։

Երեւի նման «անհայրենիք ու փոքր ուղեղին» հասու չէ, որ 4 տարի առաջ հայ ժողովուրդը հաղթեց եւ ռազմի դաշտում ,եւ բանակցային սեղանին՝ չզիջելով որեւէ բնակավայր, իսկ ալիեւը հայտարարեց կառավարության նիստում, թե իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։

Իսկ այսօրվա ծանր եւ օրհասական իրավիճակն /կառավարության գնահատականն է նաեւ այդպիսին/ կարծում եմ արդյունք է նաեւ նման հիմար ու նեղ գնահատականների , որ հնչում է նման մարդկանց բութ գնահատականներում»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ