19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 21, 2020

Մանվել Գրիգորյանն Արցախից ռեանոմոբիլով տեղափոխվել է Հայաստանի ԲԿ-ներից մեկի վերակենդանացման բաժանմունք. փաստաբան

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հոկտեմբերի 7-ից գտնվում է Արցախում: Այնտեղ գտնվելու առաջին օրվանից, համագործակցելով Արցախի ռազմա-քաղաքական բարձրագույն իշխանության հետ, իր կողմից ղեկավարվող ստորաբաժանումների մի մասը գտնվել են առաջնագծի ամենաթեժ կետում՝ ոսոխին մատնելով խուճապի և մի քայլ ետ չնահանջելով, մյուս մասը զբաղվել է N բնակավայրի ինքնապաշտպանական գործողություններով՝ ամուր պահելով տվյալ առաջնագծի թիկունքը: Ունենալով 90-ականների հաղթական […]

Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են հրադադարի մասին պայմանավորվածություններին։  

Բանտ նստեցնելով նախկին նախագահի կամ խմբակցության ղեկավարի՝ այդպե՞ս են պատերազմում․ Զատուլին

Հարցազրույց ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ -Պարոն Զատուլին, այսօր (երեկ) պետք է կայանար Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը` հրադադարի հարցով, սակայն առ այս պահը (ժամը 17-ի դրությամբ) պաշտոնական որեւէ հաստատում չկա։ Տեղյա՞կ եք՝ ինչո՞ւ, Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է բանակցել։ -Ես չգիտեմ, երեւի թե ինձ կհավատաք, եթե ասեմ, որ ինձ հետ ո՛չ Ալիեւը, […]

Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հանդիպել են

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․ «Ի լրումն երեկ հրապարակված հաղորդագրության, տեղեկացնում եմ. Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի […]

Իրանն օդային պաշտպանության լայնածավալ զորավարժություններ է սկսել

Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն այսօր առավոտյան սկսել են լայնածավալ զորավարժությունները, որոնք կծածկեն երկրի տարածքի կեսից ավելին, հայտնում է  tert.am-ը՝ հղում անելով tasnimnews.com կայքին: «Վելայաթ երկինք 99-ի պահապաններ» զորավարժությունների հրամանատարն է Քադեր Ռահիմզադեն: Վերջինիս խոսքով՝ զորավարժություններում ներգրավված են ՀՕՊ ստորաբաժանումներ բանակից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, ռադարներ, հրթիռային համակարգեր, էլեկտորնային ռազմական սարքավորումներ, կործանիչներ, ռմբակոծիչներ և անօդաչու սարքեր: Զորավարժությունների նպատակը […]

Հաղթանակի աղոթք

Հաղթանակի աղոթք Ողորմա՛ծ Աստված, զորավոր Խաչովդ պահպանիր Հայոց Երկրի բոլոր սահմանները: Գոտեպնդիր մեր քաջազուն զավակներին, զինիր նրանց անսասան հավատքով և աներկյուղ պահիր երևելի և աներևույթ թշնամու հարվածներից:   Բարեսե՛ր Տեր, ընդունիր զավակներիդ աղոթքն առ Աստված: Թող իբրև ահեղ կոչնակ՝ ղողանջեն զանգերն այս Տաճարի և միախառնվելով մեր խնդրանքներին՝ առաքվեն վեր, դառնան Հայր Աստծուն ձոնված օրհներգ ու […]

Պատերազմական գործողությունների արդյունքում բոլոր զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց վարկերի ներում ավտոմատ տեղի չի ունենալու, բանկերն իրենք են ընտրելու ում ներեն, ում` ոչ

Բանկերն իրենք են ընտրելու ում վարկերը ներեն, ում` ոչ Այս պատերազմական օրերին առավել կարևոր է հանրությանը ճիշտ և ամբողջական տեղեկատվություն փոխանցելը: Այսօրվա ԱԺ-ում առաջին ընթերցումով ընդունված վարկերի ներման նախագծի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմել են ինձ բազմաթիվ քաղաքացիներ: Կարծում եմ շատերը կարիք ունեն այս պարզաբանման: Սիրելի հայրենակիցներ, այս նախագծով պատերազմական գործողությունների արդյունքում բոլոր զոհված կամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի