Տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության սպառնալիքների հետևանքներն ապագայում են երևալու. ՀՀ վարչապետ
Միջազգային մակարդակով հաստատվել է՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում տարածաշրջան Թուրքիայի միջոցով, որը լրջագույն վտանգներ է ստեղծում տարածաշրջանի համար, «Իրան» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: «Ցավոք, տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն դրսևորել լուրջ հակազդեցություն: Կասկածից վեր է, որ արտաքին ահաբեկիչների ներկայությունը ստեղծելու է այնպիսի […]