27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Մեդիա պաշտպանը» հետեւել է՝ ինչպես է արտասահմանյան մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 16-ից 18-ը հետևել է արտասահմանյան 5 առաջատար լրատվամիջոցի հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է արտասահմանյան մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «BBC», «CNN», «Reuters», «Associated Press» (AP) և «Deutsche Welle» (DW անգլալեզու տարբերակ) լրատվական գործակալությունների կայքերը։

BBC լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 4 ծավալուն հրապարակում։ Լրատվականն անդրադարձել է քաղաքների հրթիռակոծության, ապա՝ հումանիտար հրադադարը խախտելու վերաբերյալ կողմերի փոխադարձ մեղադրանքներին։

CNN լրատվական գործակալությունը հրապարակել է 2 հոդված։ Լրատվամիջոցը նշել է, որ «Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ»։

Reuters լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 8 հոդված։ Լրատվամիջոցը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հեռախոսազրույցին, որի ժամանակ Էրդողանը նշել է, որ «Կանադայի կողմից Թուրքիային սպառազինության որոշ տեսակների մատակարարումը դադարեցնելու որոշումը հակասում է դաշնակցային հարաբերությունների ոգուն»:

Associated Press լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 2 ծավալուն հոդված, որոնցում ամփոփված են վերջին օրերի ռազմական գործողությունները և դրանց վերաբերյալ հակամարտող կողմերի հայտարարությունները։

Deutsche Welle լրատվական գործակալությունը հրապարակել է 3 հոդված։ Գերմանական գործակալությունն անդրադարձել է Ռուսական ռազմական նավերի Կասպից ծովում սկսած զորավարժությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին։ Լրատվամիջոցն անդրադարձել է նաև Ադրբեջանական կողմի «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ հայտարարությանը, նշելով նաև, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ևս պարբերաբար հրթիռակոծման է ենթարկվում։
 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ