Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական ԶՈՒ-երը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել ե՛ւ հյուսիսային, ե՛ւ հարավային ուղղությամբ։ Ավելի համար մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, որոնց ընթացքում մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներն ու հետ շպրտել ելման բնագծեր։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Երեկ երեկոյան իրավիճակից սկսած՝ օրվա ընթացքում մեր […]
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականին։ Երրորդ նախագահի գրասենյակը հրապարակել է հարցազրույցը, որտեղ նա անդրադարձել է պատերազմին և բանակցային գործընթացին։Սերժ Սարգսյանը բացել է որոշակի փակագծեր բանակցային գործընթացի մասին նշելով, որ Ալիևի հետ ուղիղ բանակցությունները կոպիտ սխալ են շատ պարզ պատճառով` Ադրբեջանը երբեք չի համաձայնվի ԼՂ անկախությանը, և ընդհանրապես միջազգային […]
Արդեն 23-րդ օրն է՝ Արցախում ընթանում է թեժ պատերազմ, դաժան պատերազմ, որին ներգրավված են ոչ միայն Թուրքիան, այլև վերջինիս կողմից Ադրբեջան ուղարկված վարձկան ահաբեկիչները։ Պաշտոնական Բաքուն իր ժողովրդին փաստացի ոչ մի հստակ տվյալ չի տրամադրում և հանրությանը պահում է ինֆորմացիոն տոտալ բլոկադայի մեջ, առավել ևս իրենց սպանվածների մասով։ Ավելին, ըստ առկա տեղեկությունների՝ ներկայումս Ադրբեջանում լուրջ […]
Հայաստանը հնարավորություն ունի արտոնյալ պայմաններով Ղազախստանից բենզին ներկրել: «Այն, որ համաձայնագիրն ուժի մեջ է, եւ հնարավորություն կա ներկրել նաեւ Ղազախստանից, դա փաստ է: Արդեն այդ հնարավորությունը գործում է»,-այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նշենք, որ Ղազախստանի իշխանությունները այս տարվա ապրիլի 1-ից զրոյացրել են նավթամթերքի արտահանման տուրքերը բոլորի համար՝ կապված նավթի գների անկման […]
Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել: Երեկ եւ նախորդ օրն Արցախի ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանման խոցած անօդաչու սարքերը եւս թուրքական Bayraktar TB2 տեսակի էին: Ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ Ադրբեջան այդ տեսակի անօդաչու թռչող սարքեր տրվել են […]
Նախօրեին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ողջ իրավիճակը, որն այնքան էլ հուսադրող չի եղել, եւ ներկաներին է մատուցել մի նամակ, որը կարեւոր ինֆորմացիա է պարունակել։ Ներկաներին հորդորել են որեւէ կերպ չգաղտնազերծել այդ նամակը՝ դա կվնասի Հայաստանին։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանին հարցրինք՝ պարոն Հարությունյանն ինչ-որ նամա՞կ է փոխանցել […]
Երեկ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ժամանել են Երեւան, հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո Արցախի նախկին նախագահներն այցելել են Սերժ Սարգսյանին։ Ապա երեքով համատեղ գնացել են Ռոբերտ Քոչարյանի մոտ։ Վերջում էլ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն այցելել են Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Հավանաբար, ցանկացել են ՀՀ նախկին նախագահներին տեղեկացնել […]