20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 13, 2020

Դադարեցնել կրակը: Լավրովին միացավ Շոյգուն

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցում իր մտահոգությունն է հայտնել ԼՂ հակամարտության գոտի Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին տեղափոխելու մասին տեղեկություններով։ «ՌԴ ՊՆ-ում առանձնակի տագնապ է առաջացնում ստացվող տեղեկատվությունը մերձավորարևելյան ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին ԼՂ հակամարտության գոտի տեղափոխելու մասին»,- ասել են նախարարությունում, գրում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ ՌԴ պաշտպանության […]

«Քիչ առաջ ստորագրել եմ «Պաշտպանության մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Խորհրդարանի կողմից այսօր միաձայն ընդունված օրենքի նախագիծը». Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Քիչ առաջ ստորագրել եմ «Պաշտպանության մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Խորհրդարանի կողմից այսօր միաձայն ընդունված օրենքի նախագիծը: Այն Ազգային ժողովին է ներկայացվել իմ նախաձեռնությամբ և կկանոնակարգի մեր Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով աշխարհազորի մասնակցությունը: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ստեղծված պատերազմական իրավիճակից […]

Մարտի դաշտում վիրավորվել է դերասան Հայկ Չոմոյանը

«Մեր հերոս ընկեր Հայկ Չոմոյանը: Քաջարի մարտիկ Հայկս, հայ ազգին արժանի զավակ ու տղա մեծատառով: Շուտ ոտքի կանգնես, ես ՀԵՐՈՍ ընկեր ունեմ»: Հավելենք, որ դերասանը կամավոր առաջնագիծ էր մեկնել պատերազմի առաջին իսկ օրից:          

Վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով. ՊԲ-ն ծանր մարտեր է մղում

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրել է. «Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով: Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը: Բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ: Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել […]

Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխա զրկվել է դպրոց հաճախելուց

Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Թուրքիայի գործուն աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունից՝ դպրոց հաճախելուց: Չնայած ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծել անգամ կրթական հաստատությունները: Ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվել են 10-ից […]

Նյարդերից թույլերին խորհուրդ չի տրվում: Ադրբեջանն ունի 5139 զոհ /տեսանյութ/

Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել թշնամու մարդկային կորուստների մասին։   Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի