19 Սեպտեմբերի, Կիրակի, 2021
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 8, 2020

Եւս 30 նահատակ։ ՊԲ-ն զոհերի անուններ է հրապարակել

unnamed

Արցախի ՊԲ-ն Ադրբեջանի ագրեսիան հետ մղելիս զոհված եւս 30 զոհված զինծառայողի անուն է հրապարակել։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Սանոսյան Արտյոմ Սարգիսի, ծնվ. 2001թ. Ղարիբյան Վազգեն Վիգենի, ծնվ. 2002թ. Սարգսյան Աբրահամ Աշոտի, ծնվ. 2001թ. Մարգարյան Սերժիկ Արտակի, ծնվ. 2000թ. Խեմչյան Արտակ Նորիկի, ծնվ. 1982թ. Պահեստազորային Սարգսյան Էդգար Ռոբերտի, ծնվ. 1988թ. Հայրապետյան Ալեքսանդր Սամվելի, […]

Եթե Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղն ընդամենն ամբիցիաների, ապա հայերի համար՝ կյանքի հարց է. Անդրեյ Կլեմենտյեւը համերաշխություն է հայտնել Էդուարդ Շարմազանովին

477EBA1C-CB3B-4AD4-9609-0E4ECF39D52F

Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կլեմենտյեւի խոսքերը.  « «Եթե Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղն ընդամենն ամբիցիաների, ապա հայերի համար՝ կյանքի հարց է։ Տարածաշրջանում իսլամիստ ահաբեկիչների առկայությունը վտանգ է։ Համոզված եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,-ասել է Կլեմենտյեւը։ Պատգամավորը համերաշխություն է հայտնել գործընկերոջը՝ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին՝ իր ֆեյսբուքյան հանրագրում կիսվելով Շարմազանովի գրառումով, […]

Լռեցնենք վախկոտներին ու դավաճաններին․ Աննա Հակոբյան

712018

Մենք մոտ ենք ՀԱՂԹԱՆԱԿԻՆ։ Միահամուռ ուժերով եկեք լռեցնենք վախկոտներին ու դավաճաններին, ովքեր մեր պետության եւ ազգի համար այս ճակատագրական օրերին վախի մթնոլորտ են տարածում սոցիալական ցանցերում, այդպիսով թիկունքից հարվածելով մեր ԶԻՆՎՈՐԻՆ։ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրառում է արել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ 

Բարձունքը մերն է, տղերքը չկան

120845073_4046593752022627_3161748932069306909_o

«Արի յոյսի առաւօտ, գթառատ սիրով արի Ու փրկիր մեր երազները յարատեւ կռւի այս դժոխքից…» Նահատակվել է Արցախյան ազատագրական պայքարի եւ Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից, #ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ վաշտի հրամանատար Մհեր Հարությունյանը (Հրազդանցի Ճուտ), կամավորական Գևորգ Հաջյանը, և #ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկեան» կոմիտեի ներկայացուցիչ Քրիստափոր Արթինը: #ՀաղթելուԵնք ընկերներ, չկասկածի՛ք… Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն /  

Շատ լավ հասկանում են, թե ինչ դաժան հարցեր են իրենց առաջ դրվելու․ Հրապարակ

1551266519-146

«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն է։ – Տիկին Սեյրանյան, Արցախում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին հակառակորդի կողմից թիրախավորելու դեպքերի վերաբերյալ Ժուռնալիստների միությունը դիմե՞լ է միջազգային կառույցներին։ – Մենք քանի օր շարունակ կոչեր ենք հրապարակում տարբեր լեզուներով, որոնք տեղադրված են նաեւ Հայաստանի ժուռնալիստների միության ֆեյսբուքյան էջում, եւ տրամադրել ենք լրատվամիջոցներին։ Դրանք ուղղված են հիմնականում միջազգային […]

Սարսափելի վիճակագրություն։ Կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 718–ով, 9 մահ

img_13042020_090808_790_x_444.thumb__0

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 718–ով և դարձել 544735։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը: Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 7855 մարդ (+507), կատարվել է 31649723 (+3656) թեստավորում, առողջացել են վարակվածներից 45110–ը։ Գրանցվել է մահվան 1004 (+9) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է` 302։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված