25 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2020
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 30, 2020

Պատերազմի բռնկման պատճառներից մեկը, եթե մեղմ արտահայտվենք, մեր երկրի ղեկավարության սխալ արտաքին քաղաքականությունն էր․ քաղաքագետ

Без названия

Իրավունքի փոխանցմամբ՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով` պատերազմական գործողությունների ընթացքում, չգրված օրենքների համաձայն, ճիշտ չէ նույնիսկ տականքների հասցեին մեղադրանքներ նետել: – Սակայն, ինչպես չնշենք, որ պատերազմի բռնկման պատճառներից մեկը, եթե մեղմ արտահայտվենք, մեր երկրի ղեկավարության սխալ արտաքին քաղաքականությունն էր: Ցավոք, շատ քչերն էին երկու-երեք շաբաթ առաջ կամ մի ամիս առաջ անդրադառնում, թե ինչ է իրադարձություններ են ծավալվում […]

hhk.am կայքը ադրբեջանական հակերների կողմից հարձակման է ենթարկվել

hhk dproc

hhk.am կայքը  ադրբեջանական հակերների կողմից հարձակման է ենթարկվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: «Ողորմելի հրոսակ թուրք-ադրբեջանցիները հակերային հարձակման են ենթարկել ՀՀԿ պաշտոնական կայքը»։  

«Ով վախկոտ է, թող տուն գնա»

how_to_pray

Ժողովուրդ ջան, չլինի թէ երկյուղեք թշնամիների շատությունից: Մի անգամ երբ Աստված իր ժողովրդին պաշտպանելու համար բանակ հանեց Մադիամացիներ դեմ, 32 հազար մարդ հավաքվեց: Աստված բանակի զորավարին ասաց, «ով վախկոտ է, թող տուն գնա»: 22 հազար հոգի տուն գնացին: Աստված ասաց, «բանակը դեռ շատ է, իջեցրու գետի ափին, ովքեև ջուրը ծնկի եկած խմեն թող տուն գնան, […]

«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի արդյունքում ստացվել է ավելի քան 10 մլն դոլար նվիրատվություն

45

Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ-ի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի արդյունքում ստացվել է ավելի քան 10 մլն դոլար նվիրատվություն: Դրամական փոխանցումների համար՝ ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ. ք Երևան, Վ.Սարգսյանի 6, 0010հ/հ 103003240159 (AMD) «Հայաստան» համահայկական հիմնադրամ

«Ամուսինս, այո, Արցախում է։ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն․․․»․ Սիրուշո

4C0BB4BD-C34D-4C61-A494-68A267BFCE94

Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դժվարագույն շրջան է համայն հայության համար։ Չկա մեկը, ում այս պատերազմն անմասն է թողնում: Փորձեմ համառոտ պատասխանել այն մարդկանց, ովքեր հիմա ժամանակ են գտել ինձ նման հարցել ուղղելու։ Ինչ վերաբերում է օգնություն ցուցաբերելուն, ապա վստահ եղեք, որ առաջին օրից արել և անում ենք այն ամենն, ինչ հնարավոր է ու […]

Մնացականյանն ու Լավրովն անընդունելի են համարել արտատարածաշրջանային երկրների քայլերը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խաթարմանը

EB807EC6-A524-4A03-988C-B3AD143BF382

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա նաղդալյանը։ «ԱԳ նախարար Մնացականյանն իր ռուս գործընկերոջը համապարփակ ներկայացրել է Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերջին զարգացումները:   Նախարար Մնացականյանը խստորեն դատապարտել է Թուրքիայի՝ անմիջական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ներգրավվածությունն Ադրբեջանի […]

Օրվա ընթացքում Ադրբեջանն ունի 130 զոհ, 200 վիրավոր, 29 խոցված տանկ. Արծրուն Հովհաննիսյան

554AEFE0-4D0E-43AB-9BEE-4FD59608BA1F

Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը, մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի փոփոխված մարտավարությամբ իրականացված հարձակողկան գործողությունները։ Հիմնականում կիզակետում եղել են հյուսիսը և հարավը, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հակառակորդն իր հարձակողական տապալված գործողությունների հետևանքով կրել է որոշակի կորուստներ։ Վերջին 24 ժամվա ընթացքում 130 մահացած զինծառայող, մոտ 200 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված