27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 23, 2020

Դատարանը կքննի Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, նախատեսված է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պարզաբանել է, որ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան: «Վաղը կայանալիք դատական նիստում քննարկվելու է այն միջնորդությունը, որի կապակցությամբ առաջին ատյանի դատարանի […]

«Համերաշխություն»՝ ահա այն բառը, որը մեր ժողովուրդը իսպառ մոռացավ 2018-ի թավշյա կառնավալից հետո

«Համերաշխություն»՝ ահա այն բառը, որը մեր ժողովուրդը իսպառ մոռացավ 2018-ի թավշյա կառնավալից հետո: Իրար միս ուտելը, կոկորդ կրծելը, նույն ընտանիքում նիկոլական և հականիկոլական անդամներ ունենալը դարձան սովորական երևույթ: Սակայն այդ ուղին բռնելով՝ մենք վերջնականապես խաչ կքաշենք ազգային-պետական նպատակների վրա, կվերածվենք պառակտված, ջլատված ու բարոյալքված հանրության, որին շատ հեշտ կլինի հաղթելը: Արցախի հիմնախնդիր ունեցող ժողովուրդը չի […]

Հացադուլ են անում կառավարության դիմաց պահանջով՝ մեկնել երկրից

«Հացադուլ, սպասում ենք վարչապետի դրական պատասխանին» գրությամբ պաստառներով կառավարության դիմաց  հացադուլի են նստել ՌԴ մեկնել ցանկացող Հայաստանի քաղաքացիները՝ պահանջելով  ՌԴ-ն բացի սահմանները , և իրենք կարողանան վերադառնալ իրենց թողած աշխատանքին, ընտանիքներին: Հիշեցնենք,  մեկ ամսից ավելի դեռևս արտակարգ դրությունից առաջ ՌԴ-ից Հայաստան եկած բազմաթիվ ՀՀ քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության և Ազգային ժողովի դիմաց՝ […]

Գուրգեն Ալավերդյանը կապ է հաստատել ընտանիքի հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող սպա Գուրգեն Ալավերդյանին, «Ազատության» հարցին ի պատասխան տեղեկացրեց կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Վերջինս հայտնեց նաև, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները ստուգել են Գուրգեն Ալավերդյանի պահման պայմաններն ու առողջական վիճակը։ Ըստ Ամատունու՝ Գուրգեն Ալավերդյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ […]

Ծառուկյանին կկալանավորե՞ն։ Ո՞վ է աղմկահարույց դատավորը․ Հրապարակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 11։00-ին քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատելով այն փաստից, որ գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որը հլուհնազանդորեն տալիս է բոլորի կալանքի սանկցիաները, կարող ենք կանխատեսել, որ գուցե իրականություն դառնան մեր տեղեկություններն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն։ Մարտիրոսյանը քաղաքական հնչեղ […]

«Հեղափոխության» փայատերերից մեկն էլ Ալիեւն է ու իր «փայն» է պահանջում։ Էլ ի՞նչ կոմպրոմատներ ունի Հեյդարի որդին Նիկոլ Վովայիչի վրա

Փաշինյանն իր տարերքի մեջ է` հերթական աղմկահարույց փուչիկ «նախաձեռնությամբ» փորձում է շեղել հասարակության ուշադրությունն իր համար անցանկալի զարգացումներից։ Այս դեպքում` Մատենադարանում «Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը» թեմայով կարդացած ձանձրալի երկարաշունչ դասախոսությամբ փորձում է ստվերել ադրբեջանցի «գործընկերոջ»` «կառուցողական և կիրթ» Ալիևի սպառնալիքները և Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունների վերաբերյալ «սենսացիոն» բացահայտումները։ Վաղը մի նոր բան կհնարի Ադրբեջանի բռնապետի […]

Արսեն Թորոսյանը նոր հրամանով հաստատել է 5-12-րդ դասարանների վերաբերյալ որոշումը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 18-ին նոր հրաման է ստորագրել և հաստատել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ) ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-004-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Սույն Կանոնները սահմանում […]

Պոպուլիզմն այլևս չի աշխատում։ Նպատակները այդպես էլ կմնան դատարկ խոսքեր, եթե չունես գոնե 3 ամսվա ծրագիր․ Փաստ

Աշխարհը փորձում է համակերպվել կորոնավիրուսի պայմաններում ապրելուն։ Կանոններ են մշակվում աշխատանքային գործընթացի արդյունավետությունը համավարակի պայմաններում պահպանելու, մրցունակ արտադրանք թողարկելու, դրանք արտահանելու և ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։ Այն պետությունները, որոնք կկարողանան մշակել համապատասխան գործիքակազմ համավարակի պայմաններում զարգացում ապրելու համար, հետկորոնավիրուսային աշխարհում ավելի մրցունակ կդառնան։ Իսկ այն երկրները, որոնք ի վիճակի չեն լինի արդյունավետ կառավարման միջոցով դուրս գալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված