27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 6, 2020

Միայնակ ընդդեմ կորոնավիրուսի. Գեղամ Նազարյանի հոդվածը

Աղմուկ աղաղակը, պաթոսային խոսքերը, ճեպազրույցներում հնչած խոսքերը, գովազդային հոլովակներում պետության աջակցության մասին հայտարարությունները մի կողմ դնելուց հետո պարզվում է ՀՀ քաղաքացին միայնակ է դիմակայել եւ դեռ դիմակայում կորոնավիրուսին: Միայնակ, սեփական ուժերով, լավագույն դեպքերում հարզատների եւ ընկերների աջակցությամբ: Պետությունը, կառավարությունը, պարետատունն առաջարկում է միայն դիմակներ եւ անիմաստ եւ ոչինչ չտվող, միայն խլող արտակարգ դրություն: Անիմաստ եւ […]

«Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին».«Հայաստան» համահայկական հիմնադրամը դրամահավաք է սկսել

«Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսում է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» խորագրով նոր դրամահավաք արշավ: Հայկական ամենահին համայնքներից մեկը, որը մեկ դարից ավել մեր ազգային անկոտրում ոգու և գոյատևման խորհրդանիշն է, այսօր մեր աջակցության կարիքն ունի, տեղեկացնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։ «Բեյրութի աղետալի պայթյունը բազմապատկեց Լիբանանում տիրող տնտեսական երկարատև ճգնաժամն ու համաճարակի հետևանքները՝ անելանելի իրավիճակ ստեղծելով մեր հայրենակիցների […]

Կառավարությունը կրկին գումար հատկացրեց Տավուշին. Չինարիում ավերված տունը զրոյից կկառուցվի, Ներքին Կարմիրաղբյուրի ավերված տան տեղն էլ պուրակ կհիմնեն

Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց գումար հատկացնել Տավուշի մարզպետարանին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, թե հրետակոծությունից տուժած սահմանամերձ գյուղերի վնասը վերականգնելու համար, նախնական գնահատականով, անհրաժեշտ է 302 միլիոն 618 հազար դրամ, որից 25 միլիոն դրամը ՀՀ կառավարությունը նախորդ նիստերից մեկի ժամանակ արդեն իսկ տրամադրել է: Նա ասաց, որ նախատեսված 277 միլիոն 618 հազար դրամ գումարն […]

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 11-ի

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 11-ի, վիրավորների թիվը հասնում է մինչև մի քանի տասնյակի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և հավելել, որ այս թվերը վերջնական չեն: «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և ես անձամբ կապ ենք հաստատել Լիբանանի հայ համայնքի […]

Ձերբակալել են Ռոբերտ Նազարյանին. ստիպում են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ

Hraparak.am–ի տեղեկություններով՝  Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախքան ձերբակալելը Ռոբերտ Նազարյանից պահաջել են հարուցված քրեական գործերից մեկով ցուցմունք տալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ խոստանալով դադարեցնել նրա դեմ քրեական հետապնդումը: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Նազարյանը հրաժարվել է՝ պնդելով, […]

Հայոց լեզվի և գրականության չափորոշիչները թերի և անընդունելի են․ հայտարարություն

ՀՀ  ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան  գրականության  ինստիտուտը հրապարակել է կարծիք հանրակրթության Հայոց լեզվի և գրականության չափորոշչի և ծրագրերի մասին, որը ներկայացնում ենք ստորև: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական անձնակազմի ընդհանուր ժողովը, քննարկելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության  ներկայացրած Հայոց լեզվի և գրականության չափորոշիչները,  խոր մտահոգություն է հայտնում առանցքային թերություններ ունեցող այս ծրագրի վերաբերյալ,  մերժում […]

Հերթական զավեշտը․ Դանիբեկյանական դատավարություն. «Իմ ձայնը»

Մարտի 1-ի դատավարության յուրաքանչյուր հերթական նիստ ապացուցում է, որ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ դատական պրոցեսը ոչ միայն անվերջ ձգձգվելու է, այլև չի տալու այն հարցերի պատասխանները, որոնք ակնկալում է ստանալ հանրությունը։ Կա տպավորություն, որ դատավորը յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մտքում արդեն ունի կայացրած որոշում՝ մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը կամ հետաձգել միջնորդության լուծումը։ Բարդ է նրանից ակնկալել այլ […]

Ճնշողներ և դատեր. նույն պատմության տարբեր պատմագրությունները․ Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․ «Ճնշողներ և դատեր. նույն պատմության տարբեր պատմագրությունները Ամերիկայի մի քանի պատմություն կա, մի պատմությունը, որ նաև մենք ենք դպրոցներում անցել՝ այն է որ 1492 թվին Կոլումբոսը հայտնաբերել է Ամերիկան, ապա հաջորդում է ԱՄՆ֊ի նախագահների, կուսակցությունների պատմությունը։ Մյուս պատմագրությունը. որ այդ թվականին ոչ թե հայտնաբերվել է Ամերիկան, այլ սկիզբ է առել […]

Ալեն Սիմոնյանը 320 000 դոլարով տուն է գնել՝ փողի ծագման աղբյուրը թաքցնելով․ Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանը գրում է․ «Արթուր Դանիելյանի պատճառած հուզմունքը հաղթահարելու նպատակով Ալեն Սիմոնյանը վաճառեց Եկմալյան 1/1 հասցեում գտնվող 75 քմ բնակարանը 120 միլիոն դրամով և նույն մուտքում, նույն ժամանակահատվածում գնեց կրկնակի մեծ՝ 145 քմ բնակարան, ուշադրություն, 114 միլիոն դրամով: Ըստ օդում կախված լուրերի, իրականում նոր բնակարանի համար Ալեն Սիմոնյանը վճարել ա 320 հազար դոլար, բայց հուզմունքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված