22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 6, 2020

«Ռոբերտ Նազարյանը հրաժարվել է Նիկոլի քյանդրբազների կողմից հորինված և պարտադրվող կեղծ ցուցմունք տալ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես և կանխատեսելի էր, այս իշխանությունները ոչ մի դաս չեն քաղում իրենց ավերիչ գործելաոճից: Երկրի շարունակական ջլատման աշխատանքների պարտադիր բաղադրիչը քաղաքական մրցակիցների նկատմամբ քրեական գործեր թխելու հոսքագիծն է, որն աշխատում է ոչ թե արդարության, այլ Նիկոլի քիմքին հաճելի և իր նեղ անձնական շահերից բխող օպերացիոն համակարգով: […]

Մարտի 16-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներից կարող է գանձվել ավելի քան 2.5 միլիոն դոլար․ ՀՀԿ

Ելնելով ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի ընթացքում պարետատան կողմից ամրագրված սահմանափակումների բնույթից և ՀՀ քաղաքացիների վրա այդ սահմանափակումների բացասական ազդեցությունից, ՀՀԿ Հանրային ընդունարանի կողմից կատարված հարցումների արդյունքում պարզվել է՝ • ՀՀ կառավարության որոշմամբ սահմանաված արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու հատկանիշներով կազմվել է 126.321 արձանագրություն:   • Կազմված արձանագրությունների հիման վրա կայացվել է վարչական տուգանք նշանակելու 55.828 […]

Ձեր դրությունն արդեն «պալաժենի ա». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգսմավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սրանք իրենց իշխանազավթման օրերը, ամիսները եւ արդեն երկու տարին են հա՞ համարում «արտակարգ դրություն»․․․․Ինքնախոստովանական եւս մեկ ցուցմո՞ւնք․․․ Միեւնունն է՝ աննախադեպ եք հեռանալու․․․արտակարգ աննախադեպ․․․․ Դիմակապատռված․․․ Ձեր դրությունն արդեն «պալաժենի ա»…»:

Դատարանն անհարգելի համարեց Սերժ Սարգսյանի բացակայությունը․ նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դիմում էր ներկայացրել նախագահող դատավորին՝ նշելով, որ որոշակի կասկածներ ունի կորոնավիրուսի հետ կապված։ Մակինյանը հայտնել էր, թե կորոնավիրուսի թեստ է հանձնել ու սպասում է պատասխանին։ Ամրամ Մակինյանը միջնորդել էր նաև երկրում […]

Որ գործի շրջանակներում է ձերբակալվել Ռոբերտ Նազարյանը. մանրամասներ․ Armlur.am

Armlur.am-ը գրում է․ «Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին։ ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե որ քրեական գործի շրջանակներում են նրան հրավիրել ՀՔԾ եւ ձերբակալել: Ինչպես հայտնի է, 2020 թվականին Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին իրավապահները որպես կասկածյալ ներգրավել են դեռ […]

Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն ազատվեց պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 6-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հայկ ՄՀՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»

Այս իշխանությունները ոչ մի դաս չեն քաղում իրենց ավերիչ գործելաոճից. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Երկրի շարունակական ջլատման աշխատանքների պարտադիր բաղադրիչը քաղաքական մրցակիցների նկատմամբ քրեական գործեր թխելու հոսքագիծն է, որն աշխատում է ոչ թե արդարության, այլ Նիկոլի քիմքին հաճելի և իր նեղ անձնական շահերից բխող օպերացիոն համակարգով: Այսօր հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ գործեր սարքելու մոլուցքի շրջանակներում կալանավորել են Ռոբերտ Նազարյանին, […]

Սպասում են մարդիկ մահանան, նոր օգնություն ցուցաբերե՞ն. սարիթաղցիների ակցիան

10 տարուց ավելի է՝ մեր տների տակով ընդերքային ջրեր են գնում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասացին  Սարի Թաղի բնակիչները։ Նրանց խոսքով՝ տները փլուզման եզրին են, և այդ տներում 20-ից ավելի անչափահաս երեխաներ կան, այժմ Կառավարությունից աջակցություն են ակնկալում: «Մենք նամակ ենք ցանկանում փոխանցել Կառավարության անդամներին, քանի որ ոչ […]

Նշել, թե 2500-ամյա պետականություն ունենք, նշանակում է՝ տուրք տալ հայերի եկվորության կեղծ տեսությանը, որն այսօր միայն թուրք-ադրբեջանական և պրոթուրքական ուժերն են թմբկահարում. Արտակ Մովսիսյան

  Երեկ ilur.am-ը տարածել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կարճ անդրադարձը կրթական չափորոշիչների շուրջ ընթացող բանավեճի վերաբերյալ, մասնավորապես՝ պատմագիտության հետ կապված, որում նշում է. «Բանավեճից տպավորություն է ստեղծվում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը։ Նիկողայոս Ադոնցի, Հակոբ Մանանդյանի, Սուրեն Երեմյանի և Գագիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված