23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Որ գործի շրջանակներում է ձերբակալվել Ռոբերտ Նազարյանը. մանրամասներ․ Armlur.am

Armlur.am-ը գրում է․

«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին։

ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե որ քրեական գործի շրջանակներում են նրան հրավիրել ՀՔԾ եւ ձերբակալել: Ինչպես հայտնի է, 2020 թվականին Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին իրավապահները որպես կասկածյալ ներգրավել են դեռ անցյալ տարվանից քննվող «ՁորաՀԷԿ»-ի սեփականաշնորհման գործում։ Այդ ՀԷԿ-ն օտարվել էր 2010 թվականին: ՀՔԾ-ն հայտնել էր, որ Սեյրան Օհանյանի ղեկավարած նախարարության մշակած՝ կառավարության գաղտնի որոշմամբ, առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել, որ ՊՆ-ն իր կազմում գտնվող «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ն 3 միլիարդ 600 միլիոն դրամով կամ մոտ 7.5 միլիոն դոլարով օտարի «ՁորաԳԵՏ Հիդրո» ՍՊԸ-ին։ Որոշման նախագիծը գաղտնի ընթացակարգով էլ արժանացել է կառավարության հավանությանը, ապա տեղի է ունեցել ՀԷԿ-ի առքուվաճառքը։

Եվ ահա, ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ ՀՔԾ-ի քննիչները Նազարյանից մասնավորապես հետաքրքրվել են «ՁորաՀԷԿ»-ի մասնավորեցման մասին եւ հարցրել են, թե, լինելով անկախ մարմնի ղեկավար, ինչու է կատարել կառավարության որոշումը: Նրանք ընդգծել են, որ Նազարյանը կարող էր չանել դա, եթե տեսել է, որ ապօրինություն է կատարվում: Սակայն, ի պատասխան, Ռոբերտ Նազարյանն ասել է, որ չէր կարող չկատարել կառավարության որոշումը: ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են նաեւ, որ Նազարյանի համար անակնկալ է եղել իր հարցաքննությունն ու ձերբակալումը, ավելին, նա շատ ընկճված է, իսկ հարազատներն էլ մտավախություն ունեն, որ վերջինս կարող է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի պես դիմել ծայրահեղ միջոցների (վարկածի համաձայն ինքնասպան է եղել): Սակայն հուսով ենք, որ զարգացումները դրան չեն տանի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ