23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հերթական զավեշտը․ Դանիբեկյանական դատավարություն. «Իմ ձայնը»

Մարտի 1-ի դատավարության յուրաքանչյուր հերթական նիստ ապացուցում է, որ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ դատական պրոցեսը ոչ միայն անվերջ ձգձգվելու է, այլև չի տալու այն հարցերի պատասխանները, որոնք ակնկալում է ստանալ հանրությունը։ Կա տպավորություն, որ դատավորը յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մտքում արդեն ունի կայացրած որոշում՝ մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը կամ հետաձգել միջնորդության լուծումը։ Բարդ է նրանից ակնկալել այլ որակի որոշում, այլ որակի դատավարություն։

Հերթական չլուծված, հետաձգած միջնորդությունը վերաբերում էր  Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքը վերացնելուն։ Զարմանք է առաջացնում, որ դատավորը որոշում կայացնելու համար պաշտպանական կողմից պահանջում է փաստաթղթեր՝ կալանադրված գույքի արժեքի վերաբերյալ, երբ քրեադատավարական օրենսգիրքը բոլորովին այլ կարգավորումներ է նախատեսում, և այդ պարտականությունը դնում է նախաքննությունն իրականացնող մարմնի վրա։ Ավելին, Վճռաբեկ դատարանը ևս անդրադարձել է գույքի վրա արգելանք դնելիս կողմերի պարտականություններին, արձանագրելով, որ գույքի հետ կապված հարցերի փարատումը, վարույթ իրականացնող մարմնի պարտականությունն է։

Եվ Ռոբերտ Քոչարյանի, և Արմեն Գևորգյանի գույքի կալանքի վերաբերյալ առկա է դատարանի որոշումներ, որոնցով արձանագրվել է իրավունքի խախտում։ Մասնավորապես, Արմեն Գևորգյանի գույքի կալանքը դրվել է նախաքննության փուլում 2018 թվականի օգոստոսից։ 2019 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով պաշտպանի բողոքը, արձանագրել է Արմեն Գևորգյանի իրավունքի խախտումը, սակայն այն վերացնելու պարտականություն Հատուկ քննչական ծառայության առաջ չի դրել, քանի որ առաջին ատյանի դատարանի կողմից որոշում կայացնելու պահին գործն արդեն գտնվում էր դատական քննության փուլում, իսկ որևէ դատարան մեկ այլ դատարանին որևէ գործողություն կատարելու պարտավորեցնելու իրավունք չունի։ Փաստացի առկա է մի իրավիճակ, երբ արձանագրվել է սեփականության իրավունքի խախտումը, սակայն այդ խախտումը մինչ օրս չի վերացվել։

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանքի որոշումը պարունակում էր շատ ընդհանրական ձևակերպումներ․ առանց որևէ պատճառաբանության, թե ինչ կապ ունի այն մեղադրանքի հետ։ Առավել անտրամաբանական է կապը ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման և ապօրինի գույքի և դրա կալանադրման միջև։ Ավելին, նույն Աննա Դանիբեկյանը 2018թ. հոկտեմբերին որոշում է կայացրել, որ Քոչարյանի իրավունքները խախտվել են, սակայն հետագայում գործը վարույթ ընդունելուց հետո, որոշել է հարցին անդրադառնալ դատաքննություն փուլում։ Հերթական զավեշտը, դատավորը արձանագրում է իրավունքի խախտում, սակայն միջոցներ չի ձառնարկում խախտումը վերացնելու համար։

Դատարանը պարտավոր էր վերացնել այն, անկախ դատավարության փուլից, անկախ պաշտպանական կողմի միջոնրդությունից, անկախ դատական նիստերի հաջորդականությունից։ Բայց երևի այսպես հարմար է։ Այսպիսին է դանիբեկյանական դատավարությունը։ Կարելի է խնդրահարույց հարցերը հետաձգել, մինչև տեսնենք ինչ է լինում։

Յուրաքանչյուր հաջորդ նիստ ապացուցում է, Աննա Դանիբեկյանի մասնագիտական կարողություններն ակնհայտորեն բավարար չեն նման խորության և ծավալի գործ քննելու համար։ Կամ պարզապես չկա պահանջ հասկանալու մարտի 1-ի գործի ողջ էությունը։

«Իմ Ձայնը» նախագիծ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ