23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարությունը կրկին գումար հատկացրեց Տավուշին. Չինարիում ավերված տունը զրոյից կկառուցվի, Ներքին Կարմիրաղբյուրի ավերված տան տեղն էլ պուրակ կհիմնեն

Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց գումար հատկացնել Տավուշի մարզպետարանին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, թե հրետակոծությունից տուժած սահմանամերձ գյուղերի վնասը վերականգնելու համար, նախնական գնահատականով, անհրաժեշտ է 302 միլիոն 618 հազար դրամ, որից 25 միլիոն դրամը ՀՀ կառավարությունը նախորդ նիստերից մեկի ժամանակ արդեն իսկ տրամադրել է:

Նա ասաց, որ նախատեսված 277 միլիոն 618 հազար դրամ գումարն ուղղվելու է վերականգնողական աշխատանքներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե որոշումը կարևոր է:

«Հուլիսյան դեպքերից հետո մենք պիտի աջակցենք սահմանապահ գյուղերին, ես ուզում եմ ասել, որ որոշակի ազդակներ են ստացվում, թե շինարարական աշխատանքները բավարար արագությամբ չեն ընթանում, մի քիչ մենք ենք դանդաղում, մի քիչ բնակիչներն են ավելի արագ ուզում տեսնել աշխատանքները», – ասաց նա:

Վարչապետը նշեց, որ Չինարի գյուղի այն բնակելի տունը, որն ավերվել է, այդ տունը զրոյից կվերականգնեն, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ավերված տներից մեկի տեղը պուրակ կհիմնեն, քանի որ այնտեղ մարդ չի ապրում:

«Մենք կգնենք այդ տարածքը սեփականատիրոջից ու այն կնվիրենք գյուղին», – ասաց ՀՀ վարչապետը:

Սուրեն Պապիկյանն ասաց, որ երկու օր առաջ եղել է սահմանապահ գյուղերում ու աշխատանքներն արագ տեմպերով են ընթանում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ