23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ճնշողներ և դատեր. նույն պատմության տարբեր պատմագրությունները․ Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․

«Ճնշողներ և դատեր. նույն պատմության տարբեր պատմագրությունները

Ամերիկայի մի քանի պատմություն կա, մի պատմությունը, որ նաև մենք ենք դպրոցներում անցել՝ այն է որ 1492 թվին Կոլումբոսը հայտնաբերել է Ամերիկան, ապա հաջորդում է ԱՄՆ֊ի նախագահների, կուսակցությունների պատմությունը։ Մյուս պատմագրությունը. որ այդ թվականին ոչ թե հայտնաբերվել է Ամերիկան, այլ սկիզբ է առել մեծ ցեղասպանության ու ստրկատիրության պատմությունը, և առաջին ոճրագործներից մեկը հենց Կուլումբոսն է եղել, ում անունով երկիր, նահանգներ, քաղաքաներ, փողոցներ են անվանակոչել։
Այս մյուս պատմության հեղինակներից մեկն է Հովարդ Զինը որ իր «Ամերիկայի ժողովրդական պատմություն» աշխատության մեջ նկարագրում է, որ Կոլումբոսի գլխավորությամբ գաղութարարները Բահամյան կղզիներում արավակներին բռնում, ողջ֊ողջ վառում էին, և արավակները չընկնելու համար իսպանացնիների ձեռքը՝ իրենց երեխաներին սպանում, իրենք էլ ինքնասպան էին լինում։

Երկու տարվա մեջ Հայիթիի բնակչության կեսը՝ 250 հազար մարդ զոհվում է։ 1515֊ին մնացել էին 50 հազար բնիկ, իսկ 1550-ին՝ 5 հազար։ 1650 թվի հաշվետվության համաձայն կղզում չկային ո՛չ արավակներ, ո՛չ էլ նրանց սերունդներից։
Ապա Զինը մանարամասն նկարագրում է թե ինչ դաժանությամբ Աֆրիկայի ժողովուրդներին տեղահանում, Ամերիկա էին բերում ստրկության, միլիոնավոր ճակատագրեր ու սերունդներ են խորտակել։

Այս պատմագրությանը կարելի է անվանել նաև աֆրկացիների և Ամերիկայի առաջին ժողովրդի(բնիկների) դատի պատմություն։

Ինչպե՞ս անվանել այն պատմությունը, որ բացահայտում է Հայկական լեռնաշխարհում հայերի վաղնջական ծագման պատմությունը, «Ուրարտու» կոչվածի Արարատյան թագավորության հայկական լինելու պատմությունը, ապա հայերի նկատմամբ ճնշումների, շահագործման ու ցեղասպանությունների պատմությունը։

Լևոն Տեր֊Պետրոսյանը այդ պատմությունը անվանում է հայդատական պատմագիտություն, որն ըստ նրա գավառական է և չափազանց վտանգավոր է։

Իսկ ինչպե՞ս կարելի է անվանել 1990-ից սկիզբ առնող պատմությունը, երբ ՀՀՇ֊ն Տեր֊Պետրոսյանի գլխավորությամբ նվաճեց Հայաստանի իշխանությունը, և ինչպես Կոլումբոսն ու գաղութարարներն էին թալանում Ամերիկաները, այդ իշխանությունն էլ սկսեցին թալանել Սովետից ժառանգված համաժողովրդական հարստությունը և լայն զանգվածներին աղքատության մատնեց(Ըստ 1996 թվի ՄԱԿ֊ի տվյալների 23,9 տոկոսը ապրում էր ծայրահեղ աղքատ, 82,4տոկոսը վատ, միայն 13,2տոկոսն էր բավարար, և 4,4 տոկոսը լավ կամ շատ լավ։ մինչև 1997 թվականը, մասնավորեցվել է 4917 օբյեկտ, իսկ պետական բյուջե մուտք գործեց ընդամենը 40,2 մլրդ դրամ(ըստ Արա Մարտրոսյանի), ապա 1995-1996թվերի ընտրությունները կեղծելով իշխանությունը պահեցին։

Պատմության այս դիրտարկումը ՀԱԿ֊ը գուցե էլի հայդատական պատմգրության մե՞ջ է տեղավորվում։

Իսկ ՀԱԿ֊ական պատմագրությունը այդ շրջանը անվանում է «Հայաստանում ժողովրդավարության կղզյակ»֊ի պամտություն(ՀԱԿ֊ի գրող Արմեն Հայաստանցու խոսքն է)։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ