26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 30, 2020

Հայաստանը ԵԱՀԿ-ում հայտագիր է շրջանառել՝ ԵՍԶՈՒ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերի կասեցման մասին. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը ԵԱՀԿ-ում հայտագիր է շրջանառել՝ ԵՍԶՈՒ պայմանագրի և Վիեննա փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերի կասեցման մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հուլիսի 12-ից սկսած Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման համատեքստում Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի դեմ ուղղված աննախադեպ սպառնալիքներով և Ադրբեջանին սատարող գործողություններով, որոնց դրսևորում է նաև այսօր՝ հուլիսի 29-ից սկսված Ադրբեջանի […]

Հայաստանի առողջապահական համակարգը լիովին պատրաստ է կորոնավիրուսի երկրորդ ալիքին․ Արսեն Թորոսյան

Հայաստանի առողջապական համակարգը լիովին պատրաստ է կորոնավիրուսի երկրորդ ալիքին։ Այս մասին հուլիսի 29-ի ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ առողջապահական համակարգի պատրաստվածության աստիճանը մնալու է մոտավորապես այն մակարդակի, ինչպես հիվանդացության գագաթնակետի ժամանակ։ «Եթե աշնանը, եղանակի ցրտելուն զուգահեռ, երկրում հիվանդության դեպքերի աճ արձանագրվի, ապա այն բժշկական կենտրոնները, որոնք հետ էին վերադարձել իրենց հիմնական աշխատանքին, […]

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայ-ադրբեջանական սահմանի ընդհարումները շատ մտահոգիչ է համարել

Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի` հուլիսի 12-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանային ընդհարումների վերաբերյալ հարցին, տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները շատ մտահոգիչ է համարել բազմաթիվ առումներով։ Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները շատ մտահոգիչ են […]

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը 2 անգամ անարդյունավետ կրակ է վարել «Իգլա-Ս» համալիրից. ՊՆ

«Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 120 կրակոց: Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ Չինարի, Այգեձոր, Մովսես, Պառավաքար, Կոթի ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 8 անգամ […]

Դատավորնե­րը ոչ միայն գաղտնալսվում են, այլև գաղտնատեսագրվում․ «Հրապարակ»

«Ազգային անվտանգության ծառա­յությունն ինչ-որ պահից ոչ այնքան մեր արտաքին ու ներքին անվտանգության խնդիրներով է զբաղվում, որքան քա­ղաքական պրոցեսների մասնակից է դարձել եւ սկսել է սպասարկել Նիկոլ Փաշինյանի քաղաքական ծրագիրը: Այն պահից, երբ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանների դռները եւ դատավորներին անվանեց «պատե­րի տակ վնգստացող» ու նախկինների պատվերը կատարող, ԱԱԾ-ն մի ուրիշ եռանդով ձեռնամուխ եղավ դատական […]

Ամեն ինչ անելու են՝ ավելի երկար ժամանակով սահմանափակելու համար. «Փաստ»

«Թեկուզ տոկոսային առումով համեմատաբար փոքր թվերով, սակայն Հայաստանում կորոնավիրուսի տարածումը շարունակվում է։ Քաղաքացիների առողջությանը և կյանքին վերաբերող հարցերում վիրուսի առաջ բերած սպառնալիքներով էր պայմանավորված, որ մարտ և ապրիլ ամիսներին խիստ կարանտինային ռեժիմ սահմանվեց, սահմանափակվեց մարդկանց տեղաշարժի իրավունքը։ Եթե կարանտինային իրավիճակը երկար պահպանվեր, ապա հնարավոր կլիներ ավելի արդյունավետ ձևով կանխել վիրուսի արագ տարածումը, բայց ելնելով տնտեսական […]

Հայկ Սարգսյանը խաբել է իշխանական վերնախավին. «Հրապարակ»

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի «հարցը» քննվում է իշխող վերնախավում, եւ չի բացառվում, որ նրան ստիպեն մանդատը վայր դնել։ Լողափային հայտնի փարթիի աղմուկից հետո, մեր տեղեկություններով, «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը զանգել է Սարգսյանին եւ հետաքրքրվել, թե ինչ առնչություն ունի միջոցառման եւ լողափի հետ։ Պատգամավորը «սուխոյ ատկազ» է եկել, ասել է, թե բացարձակ կապ չունի […]

Այսօրվա Կառավարությունը պետք է խոստովանի, որ հիմա ունենք պատերազմի համար ավելի վտանգավոր իրավիճակ, քան ունեցել ենք երկու տարի առաջ. Ռոբերտ Քոչարյան

Առաջին հերթին պետք է հասկանանք, թե ինչ է կատարվել` Ադրբեջանը փորձել է բարելավել իր դիրքերը սահմանի այդ հատվածում և հայկական զինված ուժերը ոչ միայն կանխել են, այլ արժանի հակահարված տալով` բարելավել են իրենց դիրքերը, սա է կատարվել: Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի դիմած սադրանքին: Նա նշեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի