13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայկ Սարգսյանը խաբել է իշխանական վերնախավին. «Հրապարակ»

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի «հարցը» քննվում է իշխող վերնախավում, եւ չի բացառվում, որ նրան ստիպեն մանդատը վայր դնել։

Լողափային հայտնի փարթիի աղմուկից հետո, մեր տեղեկություններով, «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը զանգել է Սարգսյանին եւ հետաքրքրվել, թե ինչ առնչություն ունի միջոցառման եւ լողափի հետ։ Պատգամավորը «սուխոյ ատկազ» է եկել, ասել է, թե բացարձակ կապ չունի տարածքի հետ, որ ընդամենը մի պահ մտել-դուրս է եկել։

Մակունցն էլ, հավատալով, ասուլիսում կրկնել էր նրա ասածն ու հայտնվել քննադատությունների թիրախում։ Ավելի ուշ հայտնված լուսանկարները փաստեցին, որ Հայկը 2 օր եղել է այդ օբյեկտում եւ այն ձեռք է բերել հեղափոխությունից առաջ։ Պատգամավորի «սուտը» վրդովմունք է առաջացրել։ ՔՊ նիստում քննարկել են հարցը, որոշել՝ եթե պարզվի, որ խաբել է, չի մարսելու»:

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ