16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 17, 2020

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը չի կարող ստիպել մեզ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գնալ միակողմանի և անհիմն զիջումների. Փաշինյան

Ադրբեջանը՝ անտեսելով կորոնավիրուսային համավարակի ֆոնին զինված հակամարտություններին վերջ տալու բազմաթիվ կոչերը, ձեռնարկել է ռազմական գործողություններ Հայաստանի սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ, և Հայաստանի զինված ուժերը չէին կարող չարձագանքել այդ սադրիչ գործողություններին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ: «Ադրբեջանի կողմից սադրանքները շարունակվում են՝ նպաստելով լարվածության և իրավիճակի անկանխատեսելիության պահպանմանը: Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն […]

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն. Շուշան Ստեփանյան

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Իրավիճակն ամբողջությամբ մեր Բանակային կորպուսի ուժերի վերահսկողության ներքո է», – նշել է նա։

«Այս կռիվը ձեր «հեղափոխության» շարունակությունը չէ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով դիմել է հանրությանը.   «Մի խարխլեք համերաշխության մթնոլորտը։   Այս կռիվը ձեր «հեղափոխության» շարունակությունը չէ։   Այս կռիվը հայ ժողովրդի գոյության պայքարն է»։

Թուրքիան նորից ցույց է տալիս իր իրական էությունը. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ

Թուրքիայի Հանրապետության նախագահի որոշումով Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիա տաճարը (որը ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված է որպես թանգարան) մզկիթի վերածելու քայլը ցույց է տալիս Թուրքիայի իշխանությունների իրական էությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հակառակ ստանձնած միջազգային պարտավորությունների՝ թուրքական իշխանությունը մի կողմից անտեսում է իր միջազգային պարտավորությունները, մյուս […]

Պուտինը և ՌԴ Անվտանգության խորհրդի անդամները հայտարարել են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության պատրաստակամության մասին

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը, հայտարարել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Խիստ անհանգստություն է արտահայտվել շարունակվող էսկալացիայի կապակցությամբ, ընդգծվել է կողմերի միջև հրադադարի պահպանման հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև […]

Մենք ՀԱՊԿ-ին օգնության համար չենք դիմել. Շավարշ Քոչարյան

Պետք է արձանագրենք, որ մենք ՀԱՊԿ-ին օգնության համար չենք դիմել: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Միսկում հայ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պաշտոնական Երեւանը հիասթափված չէ՞ ՀԱՊԿ-ի հայտարարությունից, որն, ըստ էության, հավասարության նշան դրեց իր անդամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: «ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ կա համապատասխան հոդված, որ […]

«Մեր դիվանագիտությունը պետք է հարձակողական լինի». Ալիևը՝ նորանշանակ արտգործնախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 16-ին երկրի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռավար հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի դիվանագիտությունը պետք է հարձակողական լինի: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը: «Մեր դիվանագիտությունը պետք է հարձակողական լինի, պետք է ամբողջովին ապահովել ազգային շահերը: Բայց հաճախ մենք հակառակն ենք տեսնում: Տեսնում ենք, որ որպես հիմք վերցվում է […]

«Էրդողանի հայտարարությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա»․ Կարո Փայլան

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու կառավարության անդամների հայտարարություններին։ Փայլանի` սոցցանցում արած գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Էրդողանի ու նրա նախարարների արտահայտությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա։ Հարևան երկրների միջև ծագած լարվածությունը պետք […]

«Ժամանակն է, որ Ադրբեջանում ևս խաղաղ հեղափոխության լինի». Սերժ Թանկյան

Հանրահայտ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Երաժիշտը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը, որին կից գրառում է կատարել: «Սա Իլհամ Ալիևն է: Նա Ադրբեջանի նավթաօլիգարխիկ նախագահն է, որը ժառանգել է իշխանությունը հորից՝ Հեյդարից, և իր կնոջը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի