«Ժամանակն է, որ Ադրբեջանում ևս խաղաղ հեղափոխության լինի». Սերժ Թանկյան
Հանրահայտ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին:
Երաժիշտը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը, որին կից գրառում է կատարել:
«Սա Իլհամ Ալիևն է: Նա Ադրբեջանի նավթաօլիգարխիկ նախագահն է, որը ժառանգել է իշխանությունը հորից՝ Հեյդարից, և իր կնոջը դարձրել է երկրի փոխնախագահ»,-նշել է Թանկյանը: Նա գրել է, որ Ադրբեջանն ամեն ինչ է, բայց ոչ ժողովրդավարություն:
Ըստ Սերժ Թանկյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երբեք խաղաղություն չի լինի, քանի դեռ ադրբեջանցիները չունեն ճիշտ ղեկավար:
«Ժամանակն է, որ Ադրբեջանում ևս խաղաղ հեղափոխության լինի, այնպիսին, ինչպիսին 2018-ին թավշյա հեղափոխությունն էր Հայաստանում»,-ընդգծել է System of a down խմբի մեներգիչն ու հույս հայտնել, որ այդ դեպքում, գուցե, Ադրբեջանը ողջախոհ ղեկավար ունենա, ինչն էլ, գուցե, խաղաղության բերի: